Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը շուտով մեկնելու է Բրազիլիա:
Նա պլանավորել է այցելել նաև մի շարք այլ հարավամերիկյան երկրներ, այդ թվում՝ Պերու: Նշվում է, որ Ահմադինեժադն առաջին անգամ Բրազիլիա է այցելել 2011 թվականի հունվարին:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին էլ Ահմադինեժադն այցելել էր Վենեսուելա, Նիկարագուա, Կուբա և Էկվադոր։