Ամերիկյան Apple կորպորացիայի բաժնետոմսերը կորցնում են իրենց արժեքը. նախօրեին դրանց գինն ընկել է 4.1 տոկոսով, իսկ վերջին 5 օրում կորցրել են 9.9 տոկոս: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:
Վերջին 5 օրում ընկերության կապիտալիազացիան կրճատվել է 50 մրլդ դոլարով, թեև անցած շաբաթ կապիտալիզացիան գերազանցել է 600 մլրդ դոլարը:
Վերլուծաբանները կորպորացիայի բաժնետոմնսերի անկումը բացատրում են մի քանի պատճառներով: Նախ` ԶԼՄ-ները վերջերս գրել էին, որ Apple-ը պատրաստվում է էժան`200 դոլար արժողությամբ մինի-iPad-ների գործարկմանը: Այդ պլանշետները, ներդրողների կարծիքով, ընկերությանը շահույթ չեն բերի:
Բացի այդ` անցած շաբաթ ԱՄՆ արդարադատության նախարարությունը դատաական հայց ներկայացրեց Apple-ի դեմ` վերջինսի մեղադրելով հրատարակիչների հետ համաձայնության գալու և էլեկտրոնային գրքերի գինը բարձրացնելու մեջ` iPad-ի օգնությամբ գրքեր ընթերցելու համար:
Ամերիկյան Apple Inc. կորպորացիան հիմնադրվել է 1976թ.: Այն հիմնականում մասնագիտացած է անձնական ու պլանշետային համակարգիչների, աուդիոփլեյերների, հեռախոսների արտադրության մեջ:









































