Շվեյցարիայում հրաժարվել են գեղեցկության մրցույթից: «Միսս Շվեյցարիա» մրցույթից հրաժարվելու որոշումը պայմանավորված է տնտեսական դժվարություններով, որին բախվել է կազմկոմիտեն:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, մրցույթի տնօրենի խոսքերով՝ իրենք բավարար չափով գումարներ չունեն միջոցառման հեռարձակման համար: Նա նշել է, որ այս պահին իրենք փորձում են որոշել՝ ինչպես անցկացնել գեղեցկության մրցույթը հետագայում: Հնարավոր է՝ 2013 թ. մրցույթը տեղի ունենա առանց հեռարձակման:
Ստացվում է այնպես, որ «Միսս Շվեյցարիա» տիտղոսը ևս մեկ տարի կվայելի նախորդ տարվա հաղթողը՝ 20-ամյա Ալինա Բուխշախերը Բեռնից:
Կկարողանա՞ արդյոք Ալինան ներկայացնել Շվեյցարիան «Միսս Տիեզերք» մրցույթին՝ առայժմ չի հաղորդվում:







































