Հոլիվուդյան աստղեր Ռոբերտ Դաունի-կրտսերը, Մարկ Ռուֆալոն և Սկարլետ Յոհանսոնը այսօր Մոսկվայում կներկայացնեն «Վրիժառուները» ֆանտաստիկ ֆիլմը: ՌԴ-ում ֆիլմը վարձույթ դուրս կգա մայիսի 3-ին: Այս մասին տեղեկացնում է Itar Tass-ը:
Այսօր Մոսկվայում կլինեն նաև ֆիլմի պրոդյուսերներ Քեվին Ֆեյգին, Ջերեմի Լետչեմը և նկարահանող խմբի այլ անդամներ՝ դերասաններ Քրիս Հեմսուորթը, Ջերեմի Ռենները և Թոմ Հիդլսթոնը: Ֆիլմի պրեմիերան կկայանա «Октябрь» կինոկենտրոնում:
Ռեժիսոր Ջոս Ուիդոնի ֆիլմը, որի բյուջեն կազմել է 220 միլիոն դոլար, հիմնված է հայտնի սուպերհերոսների արկածների մասին կոմիքսների վրա: Սա սուպերհերոսների մասին թվով 6-րդ ֆիլմն է: Ավելի վաղ թողարկվել էին «Երկաթե մարդը», «Անհավանական Հալկը», «Տորը» ֆիլմեր: Նոր ֆիլմի սցենարիստ Նիկ Ֆյուրին բոլոր սուպերհերոսներին՝ Երկաթե մարդուն, Հալկին, Տորին, Կապիտան Ամերիկային, Սև այրուն, հավաքել է մեկ տեղում, որպեսզի նրանք փրկեն աշխարհը կործանումից:
Ֆիլմի նկարահանումները սկսվել էին 2011-ի ապրիլին: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել ԱՄՆ-ում ապրիլի 11-ին: Այն ամերիկյան վարձույթ դուրս կգա ապրիլի 25-ին: Ֆիլմը հասանելի է նաև եռաչափ ձևաչափով:









































