ՄԱԿ-ի և Արաբական պետությունների հատուկ բանացնաց Քոֆի Անանի ծրագիրը Սիրիայի վերջին հնարավորությունն է իրադրութունը շտկելու համար, ուստի երկրի իշխանությունները չպետք է բաց թողնեն այն. RIA Novosti-ին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել Սիրիայի ներքին ընդդիմության ներկայացուցիչ դոկտոր Արեֆ Դալիլեն:
Երկուշաբթի Մոսկվա են ժամանել Սիրիայի ազգային համակարգող կոմիտեի ներկայացուցիչները, որոնք ներկայացնում են երկրի «ներքին» ընդդիմությունը:
«Կարծում ենք՝ դրությունն արմատապես փոխելու համար անհրաժեշտ է արագ գործել: Անհրաժեշտ է կյանքի կոչել Քոֆի Անանի ծրագիրը, որը դրությունը կարգավորելու վերջին հնարավորությունն է»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Նա նշել է, որ Սիրիայի իշխանությունները չպետք է բաց թողնեն այդ հնարավությունը, ինչպես որ բաց թողեցին ԱՊԼ ծրագրով տրված հնարավորությունը:
«Մենք խնդրում ենք, որպեսզի Ռուսաստանը կարևոր և անհրաժեշտ դերակատարություն ունենա Քոֆի Անանի ծրագրի իրականացման ճանապարհին, որպեսզի սիրիացի ժողովուրդը ստանա այն, ինչին սպասում է»,- ասել է նա:
Ընդդիմության ներկայացուցիչը նշել է, որ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի հետ հանդիպմանն իրենք քննարկել են սիրիական ճգնաժամի պատճառները, դրա սրացումը և դրանից դուրս գալու մեթոդները:









































