Friday, 29 03 2024
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24

Սթափվե՛ք, պարոնայք

Այսօր կրկին հայտարարությամբ է հանդես եկել «Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը, որն առանց կրճատումների ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
«Օրինագծի օգտին կամ դեմ քվեարկելուց առաջ պետք է լավ գիտակցենք, որ այսօր առաջարկված փոփոխություններով իրականում բացում ենք ոչ թե 11 օտարալեզու դպրոց, այլ հայկականին զուգահեռ օտարալեզու կրթական համակարգ՝ այն էլ մի քանիսը: Դրանով իսկ բացվում է Պանդորայի արկղը, և սկսվում է հայալեզու կրթական ցանցի, այնուհետև՝ հայկական իրականության կործանումը: Ըստ օրինագծի հեղինակների տեսլականի` հայկական կրթական ընդհանրական (միևնույն տրամաբանությանը ենթարկվող) տարածքում պետք է գոյանան կրթական հաստատություններ կամ, այսպես կոչված, գերազանցության կենտրոններ, որոնք պիտի մրցակցության ու համագործակցության համադրությամբ դեպի վեր տանեն մյուս հաստատությունները: Սակայն երբ այդ գերազանցության կենտրոնները ստեղծվում են այլ տրամաբանությամբ, մասնավորապես մեկ այլ լեզվական-աշխարհայացքային տարածքում, ապա, իրենց գործառության առանձնահատկություններով պայմանավորված, աններդաշնակություն են առաջացնում և աստիճանական մարման միջոցով կվերացնեն հայկական բովանդակային տարածքը: Այսպիսի գերազանցության կենտրոնների գոյացումը ոչ միայն կվտանգի հայկական դպրոցական ցանցի կայացումը, այլև ավելին` դրա հիմնական դերակատարներին աստիճանաբար կներգրավի կրթական այլ ցանցերի մեջ: Հայկական կրթական միասնական ցանցը ունի հստակ առանցք և կենտրոնաձիգ շարժում: Սակայն օտարալեզու դպրոցների գոյացմամբ կառաջանա կենտրոնախույս շարժում, որը կհանգեցնի հայկական կրթական ցանցի այլակերպմանը և անկմանը:
Կրկնենք՝ ոչ թե բացում ենք 11 օտարալեզու դպրոց, այլ դիպչում ենք կրթական համակարգի այն կետին, որը համակարգային փոփոխություններ կառաջացնի՝ վնասելով և արյունաքամ անելով հայալեզու ողջ կրթությունը, ներառյալ բարձրագույն կրթությունը, կրթական չափորոշիչները, տեղայնացված օտարալեզու դասագրքերի պատրաստման գործընթացը, օտար լեզուների մանկավարժների պատրաստումը և այլն: Ներկայացված նախագծերով բացահայտորեն խախտվում են ՀՀ կրթության մասին օրենքում ամրագրված շարունակականության և հաջորդականության սկզբունքները (տե՛ս կից «Կրթության մասին օրենքի» հոդված 5-ը):
Օրենքի փոփոխությունը ՀՀ կառավարությանը չի ազատում կրթության շարունակականության ու մատչելիության ապահովման պատասխանատվությունից, քանի որ կրթությունը սահմանադրական իրավունք է, այն էլ՝ հիմնարար: Առաջարկված փոփոխությունների իրականացման դեպքում կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները պահանջելու են լրացուցիչ անհրաժեշտ փոփոխություններ թե՛ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու համար պարտադիր համարվող միասնական քննությունների լեզվի մասով, թե՛ օտարալեզու չափորոշիչների, դասագրքերի, օտարալեզու կադրերի պատրաստման առումով:Կարո՞ղ է արդյոք կառավարությունը պատասխանել, թե սա լրացուցիչ քանի՞ տասնյակ միլիոն դոլարի ծախս է պահանջելու ամեն մի լրացուցիչ օտար լեզվով կրթության շարունակականությունն ապահովելու համար: Ինչպե՞ս կարելի է քննարկել առաջարկվող փոփոխություններն առանց այս տնտեսական հաշվարկներն ու կանխատեսումները ներկայացնելու: Արդյոք տնտեսական առումով իրատեսակա՞ն է օտարալեզու մի քանի համակարգերի գոյությունը առանց այն էլ չքավոր Հայաստանում, և արդյոք մոտ ապագայում պարզ չի՞ դառնա, որ այս ամենն արվում էր՝ ընդամենը ապահովելու համար ենթադրաբար միայն ռուսալեզու զուգահեռ համակարգի ստեղծումը, այն էլ գաղտագողի, հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ոգով:
Այս ապիկար և կամազուրկ քաղաքականության արդյունքում կսկսվի ոչ միայն հայալեզու հանրակրթության,այլ նաև հայալեզու բարձրագույն կրթության անապատացման գործընթացը: Օրենքի ընդունումից հետո հանրակրթության ոլորտում կառաջանան մի շարք բացասական երևույթներ, որոնք ժամանակի ընթացքում անդառնալի հետևանքներ կունենան համակարգի համար: Ակնհայտ է, որ միլիոնավոր դոլարների ներդրման հնարավորություն ունեցող օտարալեզու դպրոցները հետզհետե ամեն ինչով կգերազանցեն հայալեզու ուսուցմամբ դպրոցներին: Դրա հետեւանքով օտարալեզու դպրոցները կսկսեն ավելի ու ավելի շատ աշակերտներ ներգրավել (սա օրենքով սահմանափակված չէ): Հայկական դպրոցները, որոնց ֆինանսավորումը կատարվում է մեկ աշակերտի հաշվարկով, ժամանակի ընթացքում կկորցնեն իրենց աշակերտական համակազմը, հետևաբար` կկրճատվեն դրույքները, ֆինանսավորումը, և մի քանի տարի առաջ իրականացված օպտիմալացման ծրագիրը ստիպված կլինենք կրկնել պարբերաբար` կորցնելով թե՛ հայալեզու ուսուցմամբ դպրոցները, թե՛ հայալեզու մասնագետներին: Սրան զուգահեռ կտուժեն նաև հայկական բուհերը, քանի որ ուսուցման անընդհատության սկզբունքից ելնելով՝ օտարալեզու դպրոցի աշակերտը չի դիմի հայալեզու ուսուցմամբ բուհ, հետևաբար` վերջիններս աստիճանաբար կմարեն: Բացի այդ, քանի որ հայկական դպրոցներն ի վիճակի չեն լինի մրցակցել օտարալեզուների հետ, հետևաբար` հայալեզու բուհերում ևս կունենանք որակի ընդհանուր անկում: Բայց սրանից չի կարելի եզրակացնել, թե օտարալեզու դպրոցներում, ապա և բուհերում ուսուցման մակարդակը բարձր կլինի, քանի որ ունենք Լիբանանի վառ օրինակը: Այս երկիրը առաջնորդվել է ՀՀ իշխող վերնախավի առաջարկած տարբերակով, բայց կրթության ընդհանուր ցուցանիշերով այժմ աշխարհում ունի միջինից ցածր մակարդակ: Մինչդեռ բացառապես միայն մայրենի լեզվով կրթական համակարգ ունեցող Ֆինլանդիան իր կրթական ընդհանուր ցուցանիշերով առաջինն է Եվրոպայում, թերևս նաև ամբողջ աշխարհում:
Խիստ կարևոր է նկատի ունենալ, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հոդված 33-ի 1-ին կետը և Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները բացառում են ցանկացած մենաշնորհի հնարավորություն, առավել ևս դրա օրինականացումը: Մասնավոր երկու դպրոցներով սահմանափակվելը հակասում է այդ պահանջին և հեշտությամբ կարող է հաղթահարվել ցանկացած դատարանում, այդ թվում՝ միջազգային: Առաջարկվող փոփոխությունները հակասում են նաև ՄԱԿ-ի «Կրթության բնագավառում խտրականության դեմ պայքարի մասին կոնվենցիայի» 5-րդ հոդվածի “բ” կետին, համաձայն որի՝ «էական նշանակություն ունի առաջին հերթին ծնողների, իսկ համապատասխան դեպքերում՝ խնամակալների` իրենց երեխաների համար հանրային իշխանությունների կողմից պահվող ուսումնական հաստատություններից բացի այլ ուսումնական հաստատություններ ընտրելու ազատության հարգումը»: Այս դրույթը նույնպես հակասում է օրինագծի այն կետին, ըստ որի՝ միջազգային դպրոցների քանակը պետք է լինի սահմանափակ: Այսինքն՝ «ընդամենը» 11 դպրոցով սահմանափակվելու մասին պնդումները ոչ միայն չեն համապատասխանում մեր սահմանադրական կարգի և միջազգային պարտավորությունների պահանջներին, այլև ակնհայտորեն միտված են շուտափույթ կերպով չեղարկվելու հանուն օտարալեզու կրթության անսահմանափակ ծավալման: Դրանք ժամանակավոր կեղծ նահանջ են՝ ժողովրդի գլխի տակ փափուկ բարձ դնելու և ընդդիմությանը խաբելու համար:
Կրկնենք՝ լավագույն դեպքում տգետ, իսկ վատագույն դեպքում դավադիր փոփոխությունների այս փաթեթը խախտումներ է պարունակում ոչ միայն Սահմանադրության, Անկախության հռչակագրի, Ազգային անվտանգության հայեցակարգի, այլ նաև մարդու կրթական, տնտեսական համընդհանուր իրավունքների տեսանկյունից: Այսպիսով, այն վիճարկվելու է ոչ միայն Հայաստանում` ՀՀ սահմանադրական դատարանում, այլև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում` մարդու կրթական և տնտեսական իրավունքների խախտումների իմաստով:
Վերջապես, աշխարհի և հատկապես Եվրոպայի վտանգված լեզուների շարքը դասվող արևմտահայերենի ճակատագիրը տնօրինելու հանձնառության փոխարեն մեր երկիրը հրաժարվում է նաև արևելահայերենից: Մեր նորաթուխ ու դեղնակտուց իշխանության թեթև ձեռքով շարունակվում է 1922 թվականի բոլշևիկյան դեկրետի ընթացքը՝ կարմիր մուրճի ու մանգաղի հարվածով անջրպետելով մեզ մաշտոցյան ուղղագրությունից: Փոխանակ աստիճանաբար մեղմելու այդ խզումը, նորանկախ Հայաստանի իշխող «նժդեհական» կուսակցությունը և «ազգայնական» նախարարը մի նոր, առավել ազգադավ նախաձեռնությամբ են հանդես գալիս: Հայ ազգի ձուլման ու վերացման համայնավարական անավարտ ծրագիրը հայոց անկախության պայմաններում ցանկանում են ավարտին հասցնել իրենց «ցեղակրոն» հայտարարող մեր իշխանությունները»:
Մա՞հն է արդյոք, թե՞ նինջը քեզ
Պատել, պայծա՛ռ Նաիրի… (Վահան Տերյան)

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում