Թուրքական սահմանի մոտ Սիրիայի ուժերի միջև բախումների հետևանքով 24 մարդ է մահացել այն ժամանակ, երբ ՄԱԿ-ի դիտորդները պատրաստվում էին զինադադարի ռեժիմի պահպանմանը հետևել:
Ինչպես հաղորդում է The Sydney Morning Herald-ը, Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդական խմբի ղեկավար Ահմեդ Հիմիչեն ասել է, որ իրենք շուտով պատրաստվում են սկսել իրենց աշխատանքը:
Սիրիայում ՄԱԿ-ի դեսպանը գերմանական DPA լրատվական գործակալությանը հայտնել է, որ մինչ առաքելությունը սկսի իր աշխատանքները, հինգ անդամից բաղկացած խումբը պետք է համաձայնագիր կնքի Սիրիայի իշխանությունների հետ, քանի որ ՄԱԿ-ը չի կարող իրականացնել իր աշխատանքները առանց այդ համաձայնագրի:










































