ՀՀԿ-ի կողմից անձնագրեր հավաքելու գործընթացը հասել է նաև Արագածոտնի մարզկենտրոն՝ Աշտարակ: Տեղի բնակիչներից մեկը «Երկիր»-ին պատմել է, որ եթե սկզբում մեկ անձնագրի համար ՀՀԿ-ն առաջարկում էր 5 հազար դրամ, ապա արդեն այսօր՝ խաղադրույքը կտրուկ աճել է՝ նախ դառնալով 10 հազար, հիմա արդեն 15 հազար դրամ:
«Մեզ դիմած քաղաքացին պատմեց, որ անգամ 15 հազար դրամ առաջարկի պայմաններում ՀՀԿ-ն չի կարողանում սանձել բնակչությանը և հավաքել անձնագրերը: Աշտարակցիները գումարը կանխիկ պահանջում են հիմա և ոչ թե ընտրության օրը: Մեծ մասն էլ որոշել է տալ անձնագիրը, վերցնել առաջարկվող գումարը, բայց քվեարկել՝ ում ցանկանում է:
«Մարդիկ որոշել են ՀՀԿ-ից վերցնել փողը, բայց ձայն չտալ նրան, ես էլ եմ այդպես անելու»,- նշել է քաղաքացին:
«Նկատենք, որ թիվ 15 ընտրատարածքում ՀՀԿ-ն առաջադրել է Թալինի քաղաքապետ Մնացական Մնացականյանի թեկնածությունը, ում անցնելու շանսը շատ փոքր է»,- հավելում է թերթը:











































