Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և Պաղեստինի վարչապետ Սալամ Ֆայադն այսօր կհանդիպեն Երուսաղեմում, որը երկու գործընկերների առաջին հանդիպումն է:
The Jerusalem Post-ը հաղորդում է, որ Ֆայադը պատրաստվում է Նեթանյահուին նամակ փոխանցել, որով բանակցությունների կոչ է արվում՝ միաժամանակ ներկայացնելով նախապայմաններ. Իսրայելը պետք է դադարեցնի բնակեցումները, ընդունի սահմանի վերաբերյալ Պաղեստինի պայմաններն ու ազատի պաղեստինցի բանտարկյալներին, ովքեր ձերբակալվել են մինչև 1993 թվականը:
Նեթանյահուն նախկինում մի քանի անգամ մերժել է բանակցությունների այս նախապայմանները:
Նամակը ստանալուց հետո Իսրայելի ներկայացուցիչը պետք է հանդիպի Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ և նրան փոխանցի Իսրայելի պատասխանը:











































