ԱԺ պատգամավոր, ԲՀԿ անդամ Տիգրան Ստեփանյանը կրկին առաջադրվել Է թիվ 16 ընտրատարածքում:
«ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե քանի անգամ Է մոտեցել Աժ ամբիոնին, ինչ հարց է բարձրացրել, և ինչի համար ընտրողները պետք Է նորից նրան ձայն տան, Տիգրան Ստեփանյանը պատասխանել է, որ խորհրդարանում ելույթներ չի ունեցել և երբևիցե չի մոտեցել Աժ ամբիոնին:
«Որպես սփոփանք՝ նա նշեց, որ պատգամավորի աշխատանքը չի սահմանափակվում միայն Ազգային ժողովում ելույթներով: Կան բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ, որոնց առաջարկությունները պատկանում են իրեն, և ինքը մշտապես մասնակցել Է Աժ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստերին ու գոհ Է իր կատարած աշխատանքից»,- հավելում է թերթը:










































