Բելառուսի իշխանությունները հույս ունեն հետզհետե նվազեցնել լարվածությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում: Regnum-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Բելառուսի ԱԳՆ մամլո քարտուղար Անդրեյ Սավինիխը:
Մեկնաբանելով Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի հայտարարությունը` կապված երկու ընդդիմադիրների ազատ արձակման հետ, Սավինիխը նշել է, որ Մինսկն ընկալել է ԵՄ-ի դիրքորոշումը, սակայն Բելառուսի իշխանություններն առանցքային հարցերի շուրջ իրենց դիրքորոշումը փոխելու հիմք չեն տեսնում:
«Մենք կցանկանայինք հուսալ, որ այս հայտարարություններն արտացոլում են այն ըմբռնումը, որ իրական փոխզիջում և երկխոսություն հնարավոր է միայն բանակցային սեղանի շուրջ՝ հանգիստ, հարգալից և կառուցողական մթնոլորտում: Ինչպես բոլորին հայտնի է, սա բելառուսական կողմի սկզբունքային տեսակետն է»,- նշել է Մինսկի պաշտոնական ներկայացուցիչը:








































