Chicago Sun Times-ը հաղորդում է, որ, ինչպես պարզվում է, Քիմ Քարդաշյանի խորթ հայրն ընտանիքում միակ մարդը չէ, ով անհանգստացած է հեռուստատեսային աստղի նոր սիրավեպի պատճառով:
Հաղորդվում է, որ Քիմի մայրը` Քրիս Ջեները և նրա քույրերը` Քլոն ու Քորթնին նույնպես կարծում են, որ նա պետք է զգույշ լինի ու շտապ քայլեր չձեռնարկի: Ընտանիքին մոտ աղբյուրը հայտնում է, որ ընտանիքի անդամները պարզապես անհանգստանում են Քիմի համար:
Հարկ է նշել, որ Քիմի ընտանիքի բոլոր անդամները շատ սիրում են Քանյե Վեսթին, ով ենթադրաբար նրա նոր զուգընկերն է: Այնուամենայնիվ, աղբյուրը հաղորդում է, որ ընտանիքի կարծիքով՝ Քիմը պետք է զգուշանա, ում հետ էլ որ այժմ հարաբերություններ ունենա:
Ըստ տարբեր հաղորդումների՝ Վեսթը Քիմի նկատմամբ անտարբեր չէր դեռ անցյալում, իսկ Քիմն ուրախ է, որ ինքն իրական աստղի կողքին է, այլ ոչ թե «ինչ-որ մարզիկի»:










































