Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ շարունակվում է Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավը հանրապետության մարզերում:
Այսօր ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Սյունիքի մարզի մի շարք քաղաքային և գյուղական համայնքների ընտրողների հետ:
Կուսակցության նախագահի հանդիպումները մեկնարկել են Հայաստանի հարավային դարպասից՝ սահմանամերձ Ագարակ քաղաքից և շարունակվել Մեղրիում, Քաջարանում, Կապանում: Ապրիլի 17-ին նախատեսված են Հանրապետական կուսակցության ղեկավարի հանդիպումները Գորիսի, Դարբասի, Սիսիանի, Գորհայքի և հարակից գյուղերի ընտրողների հետ:









































