Monday, 15 06 2026
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները
Երևանում կգործի ամառային ստեղծագործական ճամբար՝ երեխաների և պատանիների համար
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի դեմ մեկ օրում 28 մարտական ​​գործողության մասին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Սևանում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
19:10
Նորվեգիայի արքայադստեր որդին դատապարտվել է չորս տարվա ազատազրկման
Իրանը այլևս երբեք միջուկային զենք չի ունենա. Թրամփին հաջողվեց այն, ինչ չհաջողվեց Օբամային
18:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Ռուսական ալիքները պետք է անմիջապես փակվեն. որքան ուշ, այնքան վատ Հայաստանի համար
Firebird-ը ևՂազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Իսրայելը ամեն կերպ կխոչընդոտի Իրան-ԱՄՆ գործարքը. իրանական հանրության մեջ ևս վստահությունը խարխլված է
Լիբանանի նախագահը հուսով է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը վերջնականապես կավարտի Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև պատերազմը
Վանաձորում երեխան ընկել է գետը, դեպքի վայր են մեկնել փրկարարները
Բելառուսի տարածքից Ուկրաինայի դեմ «երկրորդ ճակատ կբացվի՞»
17:50
Մերձավոր Արևելքում չի կարող լինել խաղաղություն, քանի դեռ Լիբանանը կրակի մեջ է. ֆոն դեր Լայեն
Արարատ Միրզոյանն ու Յոհան Վադեֆուլը քննարկել են Հայաստան-Գերմանիա գործընկերության հարցեր
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կիրականացվի ծառերի սրսկում
17:42
Զելենսկին հայտնել է, որ Պուտինը մերժել է իր հրավերը՝ բանակցություններ վարելու G7-ի գագաթնաժողովի շրջանակում
Վթար Բռնակոթ գյուղում. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն
17:35
Թեհրանը համաձայնագրի ստորագրումից հետո կկարողանա նավթ վաճառել. Իրանի ԱԳՆ
17:30
Ֆոնդային շուկաները կայունացել են, իսկ նավթի գները՝ անկում ապրել
Սրբուհի Գալյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի առաջիկա 7 տարիների նոր ռազմավարությունը
ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը
17:17
Ճապոնիան պատրաստ է միանալու Իրանի դեմ պատժամիջոցների վերացմանը
Հայաստանից 30 կազմակերպություն Փարիզում մասնակցում է պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին
17:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Իրանի հետ ապագա համաձայնագրի իրականացման համար․ Արաղչի
17:08
Suebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար
17:04
Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Շուշան Պետրոսյանը իր տեսակով բարի է և ըմբոստ (տեսագրություն)

«Առաջին լրատվական»-ի Սիրանկյուն հաղորդաշարի հյուրն է Կամերային թատրոնի դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:

– Լուիզա,  հանրությունը Ձեզ գիտի որպես դերասանուհի,  բայց թե, օրինակ, ի՞նչ քաղաքացիական դիրքորոշում ունեք, պարզ չէ: Արդյոք քաղաքացիական հասարակության մաս Ձեզ համարո՞ւմ եք:

– Բնականաբար ինձ համարում եմ քաղաքացիական հասարակության մաս: Ցավոք սրտի, Հայաստանում քաղաքականացված են բոլոր օղակները, տարբեր մասնագիտության տեր մարդիկ՝ սկսած տաքսու վարորդից մինչև պաշտոնյա, գիտեն՝ ինչ է այսօր կատարվում, ամեն մեկն ունի իր ճշմարտությունը և փորձում է այդ ճշմարտությունը հանձնել հանրության դատին: Ես էլ զերծ չեմ մնում այդ ամենից, բայց խնդիրն այն է, թե ինչքանով ես դու պատրաստ խոսել դրա մասին և ինչքանո՞վ ես քեզ վերապահում կարծիք հայտնել այն ոլորտից, որտեղ դու արհեստավարժ չես:

– Հասարակությանը միշտ հետաքրքիր է, թե, օրինակ, թատրոնի, կինոյի, շոու- բիզնեսի ներկայացուցիչներն ինչպե՞ս են արձագանքում քաղաքացիական այս կամ այն նախաձեռնությանը, այս կամ այն խնդրին: Ո՞ր քաղաքացիական նախաձեռնության բարձրացրած խնդիրն եք առաջնային համարում՝ էկոլոգիակա՞ն, բանակի՞, լեզվի՞, թե՞…

– Բոլոր խնդիրներն էլ համարում եմ առաջնային: Մեր հասարակության մեջ պետք է ձևավորվի իրենց բակի, մուտքի, փողոցի հանդեպ սրտացավություն ամեն օր, որ այսպիսի մեկօրյա կամ մեկամսյա ակցիաների կարիք չունենանք: Մի քանի տարի առաջ Հրանտի հետ ռադիո հաղորդում ունեինք և մեր ունկնդիրների հետ  աղբահանության ակցիա կազմակերպեցինք, և օրեր էին լինում, որ հայտարարում էինք, որ ամեն մեկը իր բակը մաքրի, և հետո այդ մասին խոսեն մեզ հետ: Մի օր էլ ես և Հրանտը մեր ունկնդիրների հետ միասին մասնակցեցինք այդ գործին:

Ցավոք սրտի, այսօր իրականության մեջ այնպես է դասավորվել, որ ոչ բոլորն են իրենց տեղում և շատ լավ կլիներ, որ յուրաքանչյուրն իր տեղում կարողանար ճիշտ կողմնորոշվել և ճիշտ եզրահանգումներ անել: Ամեն ինչ խառնվել է իրար, կարող ես շատ հանգիստ տեսնել որևէ մեկին, որը ընդհանրապես կապ չունի թատրոնի հետ, բայց արդեն թատրոնում ինչ-ինչ գործունեություն է ծավալում և կարող է բեմից ինչ-որ բան թելադրել, և դա կատարվում է բոլոր օղակներում:

Բնականաբար, որպես քաղաքացի՝ ես ուզում եմ ապրել խաղաղ և կայուն երկրում և ուզում եմ էկոլոգիապես մաքուր լինի իմ շրջապատը, դրա հետ մեկտեղ ուզում եմ, որ մարդիկ մի քիչ ավելի շատ ժպտան և բարություն թափվի մարդկանց երեսից, ինչը, ցավոք սրտի, քիչ ենք տեսնում: Գտնում եմ, որ սա շատ մեծ պրոբլեմ է, և գտել եմ դրա հաղթահարման բանաձևը: Այսինքն՝ յուրաքանչյուր մարդ իրեն պետք է այնքան մտքով զբաղեցնի, որ իր ոլորտում փորձի արդյունքների հասնել, և այդ ժամանակ ինքը հասարակությանը կներկայանա որպես լիարժեք մարդ, և այդ ժամանակ համընդհանուր չարությունն ու նախանձը տեղի կտան բարությանը:

– Դուք նշեցիք, որ Ձեզ համար կարևոր է նաև էկոլոգիան: Հանրապետության բոլոր մարզերում հանքարդյունաբերություն է իրականացվում: Երբևէ ցանկություն ունեցե՞լ եք մասնակցել նման ակցիաների, Թեղուտի պաշտպանությանը և այլն:

– Ինքս չեմ մասնակցել նման ակցիաների և գտնում եմ, որ կան տեղեր, որտեղ դու քեզ ճիշտ չես կարող դրսևորել և քո դիրքորոշումը ճիշտ արտահայտել, որովհետև իրադրությունը և հանգամանքներն այնպիսին են, որ ինչ-որ տեղ կարող է թերանաս: Ես գտել եմ ինձ համար պայքարելու տեղը, դա իմ բեմն է, իմ հանդիսատեսը, որը քիչ չէ, ամեն երեկո 150 հոգի գալիս է Կամերային թատրոն և վայելում ներկայացում: Մենք գիտենք, որ Կամերային թատրոնի ներկայացումները բոլորն էլ ինչ-որ ձևով քաղաքականացված են: Այդտեղ գնում է պարզ զրույց հանդիսատեսի հետ, և այդ զրույցի միջոցով հանդիսատեսը կարողանում է իր համար ճշմարտությունը դուրս բերել: Եվ այդտեղ պայքարում են և՛ էկոլոգիայի, և՛ համընդհանուր անարդարության, և՛ մնացած բաների համար: Իսկ ինչ վերաբերում է գնամ-կանգնեմ ակտիվիստների կողքին, գտնում եմ, այդ ժամանակն ավելի լավ է ծախսեմ իմ թիմի հետ այդ ժամանակահատվածում ինչ-որ նոր ճշմարտություն բացահայտեմ, և այդ ժամանակահատվածում ես ավելի շատ օգուտ կտամ, որովհետև ես ինձ այդտեղ, միևնույն է, ճիշտ չեմ կարող ռեալիզացնել, որքան բեմում:

– Այս անգամ Ազգային ժողովում շոու-բիզնեսից մարդիկ մաս կկազմեն, այդ թվում՝ Շուշան Պետրոսյանը: Կարո՞ղ է արդյոք մեկ անգամ ունենանք մշակույթի հաջողված նախարար: Խոսակցություններ են պտտվում Շուշան Պետրոսյանի անվան շուրջ:

– Շուշան Պետրոսյանին շատ լավ եմ վերաբերվում, քանի որ նա ունի և՛ ճաշակ, և՛ ներքին կուլտուրա: Իր տեսակով նա ընդհանրապես բանիմաց կին է և կին` իր բոլոր դրսևորումներով: Ես գտնում եմ, որ անհատն ինքը պետք է որոշի, եթե հասունացել է պահը, և ինքը պատրաստ է այդ քայլը անելու: Շուշան Պետրոսյանն իր տեսակով բարի է և ըմբոստ, և  նրա կողմից կարող ենք սպասել բարեփոխումների:

– Այսինքն՝ լա՞վ եք վերաբերվում շոու-բիզնեսի քաղաքականությամբ զբաղվելուն:

– Ես ասում եմ՝ դա անհատի խնդիր է: Չեմ ասում՝ ընդհանուր շոու-բիզնեսը պետք է բեմը թողնի և անցնի քաղաքական դաշտ: Ընդհանուր առմամբ ես կողմ չեմ, որ դերասանները, երգիչները, առհասարակ արվեստի մարդիկ մտնեն իրական խաղի մեջ, իրենք իրենց խաղը պետք է կարողանան տանեն բեմում և կարողանան ճշմարտությունը բեմից հայտնել, որովհետև, փառք Աստծո, մենք ունենք մեր բեմահարթակը ճշմարտությունը ներկայացնելու համար, իսկ մյուս հենահարթակները` միտինգի տեսքով, թող մնան ուրիշ ոլորտի մասնագետների: Կամերային թատրոնի «Հայք» ներկայացումը բում արեց, այսինքն՝ Կամերային թատրոնը խոսում էր այնպիսի թեմաներից, որ հարց էր ծագել, որ  հնարավոր է Կամերայինը փակեն:

– Ըստ Ձեզ՝ որքանո՞վ են խոսքի ազատությունը, մարդու իրավունքները պաշտպանված մեր երկրում:

– Մարդու իրավունքների բախումը սկսվում է օջախից: Փառք Աստծո, ինչ-որ քայլեր արվում են, և շատ հաճախ տեսնում ենք, որ կինը տղամարդու հետ հավասար դիրքերում է: Մենք այն տեսակի հասարակության մեջ ենք ապրում, որ այստեղ ամենաներքևի օղակից սկսած չենք հասկանում՝ ինչ է ներքին ազատությունը, ընտանիք, հարևան և այլն: Եվ կարող է շատ հաճախ հարևանդ ներխուժի քո տուն՝ չպաշտպանելով այդ չգրված օրենքը, որ չի կարելի մտնել դիմացինի ազատության դաշտ: Շատ հեշտ է մեղադրել դիմացինին, բայց ոչ ոք մեր հասարակության մեջ չի փորձում մեղքը գտնել իր մեջ: Միշտ կողքինը մեղավոր է, ես անմեղ եմ, բայց փորձեք ինքներդ այնքան օբյեկտիվ լինել, թափանցել ներսը և ներսից պրոբլեմը հաղթահարելով՝ առաջ շարժվել: Երբ յուրաքանչյուրը կարողանա խորանալ իր ներսը և ավելի ռեալիստ լինել, այդ ժամանակ հասարակությունը շատ ավելի առողջ կլինի: Ես փորձում եմ երջանիկ լինել և լինում եմ:

– Ձեր երեխայի ապագան այստեղ պատկերացնո՞ւմ եք արդյոք:

– Նախևառաջ դուստրս` Լիլիթիկը, պետք է լինի ազնիվ մարդ, բայց թե որտեղ նա այդ ազնվությունը կդրսևորի, այլ խնդիր է, ես չեմ սիրում առաջ նայել, ես պետք  հետևեմ, որ ինքը լինի լավ մասնագետ: Առհասարակ ես բողոքել չեմ սիրում, կարևոր է քո կյանքին նայելու ռակուրսը փոխես: Նույն իրավիճակին և նույն իրադարձությանը կարելի է տարբեր տեսանկյուններից նայել, և ես գտնում եմ, որ բարու տեսանկյունից պետք է նայել:

– Ինչպե՞ս եք վերաբերվում սերիալում նկարահանվող դերասաններին, և արդյոք  սա թատրոնի այսօրվա համար մեկ խնդիրներից չե՞ք համարում:

– Չէ՛, չեմ համարում համար մեկ խնդիրներից, որովհետև սերիալ կարող է լինել, որտեղ մարդիկ իրենց կարող են ռեալիզացնել: Ամեն տարի Թատերական ինստիտուտն ավարտում են մոտավորապես 100 դերասան, որոնք պետք է ինչ-որ տեղ աշխատեն, ռեալիզացվեն, իսկ ով թատրոնի նվիրյալ է, իր կյանքը կապում է թատրոնի հետ և այդտեղ է իր գործունեությունը ծավալում: Իսկ ինչ վերաբերում է սերիալներին, իրենք սկզբից մի փոքր անորակ էին, հիմա մի փոքր որակով են, ուրիշ բան, որ կա թեմաների, սցենարիստի խնդիր, և թե ինչ են մատուցում: Մենք բոլոր օղակներում ունենք մասնագետի պրոբլեմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում