Եգիպտոսի նախագահի թեկնածու Հայրաթ Ալ-Շաթերը, ով չմարված դատվածության համար դուրս էր մղվել նախագահական մրցապայքարից, հայց է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, թեկնածուի ներկայացուցիչը հայտարարել է, որ մրցապայքարից Ալ-Շաթերին դուրս հանելու մասին ԿԸՀ-ի որոշումն ապօրինի է և պետք է վերանայվի:
Դրա հետ մեկտեղ նա վստահ է, որ որոշումը կկայացվի Ալ-Շաթերի օգտին, քանի որ «բոլոր օրենքները և սահմանադրությունը նրա կողմն են»:
Հիշեցնենք, որ նախօրեին Եգիպտոսի ԿԸՀ–ն նախագահական ընտրությունների մրցապայքարից հեռացրել էր 10 մասնակիցների, այդ թվում՝ «Մուսուլման եղբայրներ» շարժման թեկնածու Հայրաթ Ալ-Շաթերին և հետախուզության ծառայության նախկին ղեկավար Օմար Սուլեյմանին։









































