Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդն արտգործնախարարների մակարդակով ապրիլի 19-ին կամփոփի իր տասնամյա գործունեությունը: Այդ մասին այսօր հայտարարել է դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն:
«Այս տարի լրանում է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի 10 տարին: Սա հարմար պահ է մեր գործունեության արդյունքներն ամփոփելու համար»,- նշել է նա:
Նրա խոսքերով` Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն մի շարք հաջողությունների են հասել տարբեր բնագավառներում:
«Մենք մի շարք ոլորտներ ունենք, որտեղ կիսում ենք մեր հետաքրքրություններն անվտանգության բնագավառում և արդեն էական առաջընթացի ենք հասել»,- նշել է ներկայացուցիչը:
«Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստում՝ պարոն Լավրովի մասնակցությամբ, մենք պետք է նաև քննարկենք մեր տարաձայնությունները և դրանց հաղթահարման հնարավորությունները»,- հավելել է Լունգեսկուն:
Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի արտգործնախարարների մակարդակով հանդիպումը կանցկացվի Բրյուսելում, ՆԱՏՕ-ի նախարարների հանդիպման հաջորդ օրը` ապրիլի 18-19-ը:










































