Ֆիլմը կլինի ամերիկացի գրող Դենիս Լիհեյնի համանուն գրքի էկրանավորումը: Գիրքը կհրատարակվի այս տարի՝ ավելի ուշ: Ենթադրվում է, որ գիրքը 2008-ի հրատարկված «Մատնված օրը» գրքի շարունակությունն է, որտեղ իրադարձությունները ծավալվում են ԱՄՆ-ում՝ առաջին համաշխարհային պատերազմից հետո,
«չոր օրենքների» ժամանակաշրջանում:
Լիհեյնի գրքերը բազմիցս էկրանավորվել են: 2003-ին էկրան է բարձրացել Քլինթ Իսթուիդի բեմադրած «Խորհրդավոր գետը» ֆիլմը, որը Օսկարի երկակի մրցանակակիր է: 2007 թվականին լույս ընծայվեց «Ցտեսություն, աղջնա՛կ, ցտեսություն» ֆիլմը, որի ռեժիսորը Բեն Աֆլեքն էր: 2009-ին Մարտին Սկորսեզեն էկրանավորեց Լիհեյնի «Անիծյալների կղզին» գիրքը: Ֆիլմի գլխավոր դերում հանդես է եկել դի Կապրիոն:
Դի Կապրիոյի մասնկացությամբ վարձույթ դուրս եկած վերջին ֆիլմը Քլինթ Իսթուիդի «Ջ.Էդգար » ֆիլմն է: Ֆիլմում դերասանը խաղացել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավարի Ջոն Էդգար Գուվերի դերը: Առաջիկայում 37-ամյա դերասանը կնկարահանվի Քվենտին Տարատինոյի «Ազատված Ջանգոն» ֆիլմի նկարահանումներին:










































