Թիվ 1 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Գայանե Առուստամյանի հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերով ոստիկանության Մալաթիայի բաժնում հարուցվել է քրեական գործ:
Գ.Առուստամյանի հաղորդմամբ՝ 15.04.12թ.՝ ժամը 18:40-ի սահմաններում, Սվաճյան 44 շենքի առաջին հարկի շքամուտքում մի խումբ անհայտ երիտասարդներ ծեծի են ենթարկել իրեն և ՀԱԿ համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածու Բաբկեն Գարոյանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ քթի շրջանում և մարմնի տարբեր մասերում:
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն:









































