Tuesday, 23 06 2026
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
19:50
Իրանը մտադիր չէ թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը․ Բաղայի
Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲ
Չելյաբինսկի մարզում փոթորիկը պոկել է երկուհարյուրամյա տաճարի գմբեթը
Վերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Ռոմանոս Պետրոսյան

Սամվել Ալեքսանյանի ընտրական շտաբը հայտարարում է, որ որևէ առնչություն չունի տվյալ միջադեպերի հետ

Թիվ 7 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Սամվել Ալեքսանյանի ընտրական շտաբը հայտարարություն է տարածել ապրիլի 15-ին Մալաթիա–Սեբաստիա համայնքում մեկ այլ թեկնածուի՝ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ գրանցված միջադեպի առնչությամբ։ Ստորև ներկայացնում ենք հայտարարությունը.

Ապրիլի 15-ին թիվ 7 ընտրատարածքում առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի, ՀԱԿ-ի այլ ներկայացուցիչների ու տեղի բնակիչների միջև տեղի ունեցած միջադեպերը բավականին լուրջ շահարկումների առիթ հանդիսացան:

Դրանց գլխավոր պատճառներից մեկը, ըստ ականատեսների, հանդիսացավ այն, որ ընտրատարածքի բնակչությանը Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների կողմից բաժանվել են քարոզչական նամակներ, որոնք պարունակում էին, մեղմ ասած, ոչ հարգալից վերաբերմունք նույն ընտրատարածքում առաջադրված մեկ այլ թեկնածուի` Սամվել Ալեքսանյանի հանդեպ: Քարոզչական նամակներում առկա դրույթներն ու որակումները դժգոհություններ են առաջացրել Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակչության մի ստվար զանգվածի մոտ:

Բնակիչների մի մասն անմիջապես իր դժգոհությունն արտահայտեց հանդիպման եկած պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանին: Ծագած քաղաքական սուր բանավեճի ընթացքում ընտրողներից ոմանք անգամ հորդորեցին ու պահանջեցին, որպեսզի Ն. Փաշինյանը հրաժարվի նման սադրիչ գործելաոճից և անգամ լքի իրենց բակը: Ցավոք, ընտրատարածքում Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների կողմից սադրիչ գործողությունները շարունակվեցին նաև վերջինիս հեռանալուց հետո: Այս միջադեպն անմիջապես դարձավ շահարկման առարկա Նիկոլ Փաշինյանին առաջադրած քաղաքական ուժի կողմից:

Սամվել Ալեքսանյանի ընտրական շտաբը պաշտոնապես հայտարարում է, որ որևէ առնչություն չունի տվյալ միջադեպերի հետ և համոզված է, որ թիվ 7 ընտրատարածքի բնակիչների ինքնաբուխ, բուռն դժգոհությունները պայմանավորված են եղել Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների միտումնավոր սադրիչ գործողություններով՝ ուղղված թիվ 7 ընտրատարածքում քաղաքակիրթ ընտրական գործընթացների վրա ստվեր գցելու միտումով: Ս. Ալեքսանյանի ընտրական շտաբը խստորեն դատապարտում է ընտրական գործընթացներում հակաօրինական և սադրիչ բնույթի ցանկացած դրսևորում և կոչ է անում, այդ թվում նաև Սամվել Ալեքսանյանի կողմնակիցների ստվար զանգվածներին, չենթարկվել ոմանց սադրանքներին և պահպանել սառնասրտություն:

Մենք համոզված ենք, որ մեր թեկնածուի որոշ մրցակիցների ջղաձիգ գործողությունները պայմանավորված են ընտրողների իրական նախապատվությունների մասին հստակ տվյալներով և իրական պատկերացումներով: Թիվ 7 ընտրատարածքի բնակչության այսօրվա կողմնորոշվածության և ուժերի հարաբերակցության նման պարագայում, երբ Սամվել Ալեքսանյանի առավելությունը մյուս բոլոր մրցակիցների հանդեպ ակնհայտ է նույնիսկ անզեն աչքով, ընտրությունների ազատ և արդար անցկացման ամենաշահագրգիռ կողմը հենց Սամվել Ալեքսանյանի թիմն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում