Արաբական Միացյալ Էմիրությունները բողոքի նոտա են հղել Իրանին՝ կապված Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի՝ վիճելի Աբու Մուսա կղզի այցելության հետ: Այս մասին հաղորդում է Emarat Alyoum գործակալությունը:
Բողոքի նոտան հանձնվել է երկրի ԱԳՆ կանչված Իրանի դեսպան Մուհամմադ Ալի Ֆայազին: Նոտայում նշվում է, որ ԱՄԷ-ի կառավարությունը դատապարտում է Ահմադինեժադի այցը Աբու Մուսա կղզի, քանի որ դա բացասաբար կանդրադառնա վիճելի կղզիների շուրջ երկու երկրների բանակցությունների վրա:
Անցյալ շաբաթ Իրանի նախագահի այցի Աբու Մուսա կղզի առաջացրել էր ԱՄԷ իշանությունների խիստ դժգոհությունը: Աբու Դաբին հետ էր կանչել իր դեսպաին Թեհրանից և հայտարարել, որ Իրանի նախագահի այցը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ երկու երկրները, շնորհիվ համատեղ ջանքերի, այդ խնդիրը լուծելու ճանապարհին էին:
Աբու Մուսա, ինչպես նաև Մեծ և Փոքր Թամբ կղզիները Իրանի և ԱՄԷ-ի միջև հակամարտության առարկա են:








































