Wednesday, 01 05 2024
Քոչարյանի թիկնապահի արարքը քրեորեն պատժելի է, ենթակա է 3-5 տարվա ազատազրկման
Քարաթափում. ռազմավարական նշանակության թերությունը
01:00
Ուկրաինան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ
Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը
Փորձել է գողին ու գողոնը գտնել իր ուժերով, պարզվել է գողը 17-ամյա իր որդին է
«Թևներիս տակ մի կանգնեք». ոստիկանները հրելով հեռացրին լրագրողներին
Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին ԱԺԲ կողմնակիցներին
«Աղջկա՞ վրա ա ուժներդ պատում». ոստիկանը ցուցարար կնոջը ուժով բերման ենթարկեց
00:30
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կանխել ռազմական գործողությունները Ռաֆահում
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ողջ մնացել
00:15
Պենտագոնը հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք է շահագրգռված լինի տիեզերքում զենք տեղակայելու հարցում
00:00
Ուկրաինայի նախարարների կաբինետը ևս 392 մլն դոլար է հատկացրել անօդաչու սարքերի գնման համար
23:45
Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այլ համաձայնագրից
Պետք է կարողանալ վտանգները ժամանակին չեզոքացնել. ՀՀ նախագահը՝ Տավուշում սահմանազատման գործընթացի մասին
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է արտադրական ընկերություններ
Հայաստանը մղում են ոչ լեգիտիմ դաշտ. ուզում են մեզ վրա ռուս բերել
Հայաստանին ուղղված ԵՄ աջակցության ծրագիրը՝ հարցականի տակ. Հունգարիան պահանջ է դրել
Իսա Գամբարը վերադառնում է. Ալիեւն այլընտրա՞նք է ստեղծում
Ադրբեջանի ամենամեծ վախը Հայաստանի հաղթանակն է Հաագայում. դա է մեր ամենազորավոր զենքը
Հոգևորական չեն՝ քաղաքական գործիչ են. չեն հաջողելու, որովհետև դա հայրենիքի համար պայքար չէ
Տղամարդը դպրոցից վերադառնալիս հետապնդել է 13-ամյա աղջնային․ նա ձերբակալվել է
Հայաստանի «թուրք-ադրբեջանական» իշխանությունը և «ռուսական» ընդդիմությունը
Խորհրդարանում վտանգավոր մտքեր են հնչում
«Քյոխը» կանչվել է դատարան՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրգործով
Հայաստանի եվրոպական ուղին
Ֆրանսիան փորձում է դու՞րս գալ կովկասյան ծուղակից
20:50
Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր
20:40
Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործողությունների արդյունքից Կիևին աջակցելու մասին
Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնատար անձանց ձերբակալության օրդերների հնարավոր արձակումը
20:20
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան

Հետախուզվող Արման Խոջոյանին «Նուբարաշեն» ՔԿՀ ընդունելը եղել է իրավաչափ. ԱՆ

Արդարադատության նախարարությունն արձագանքել է Ոստիկանության ձերբակալվածների պահման վայրերի վերահսկողության դիտորդական խմբի` Արդարադատության նախարարին ուղղված նամակին, որտեղ նշվում է, որ հետախուզվող Արման Խոջոյանին 2011-ի սեպտեմբերին ապօրինաբար են պահել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:

Ավելին Խոջոյանին ՔԿՀ ընդունելիս վարչակազմը չի պահանջել ՀՀ օրենսդրությամբ անհրաժեշտ փաստաթղթերը և ապօրինի կերպով նրան պահել են ՔԿՀ-ում: Միայն երեք օր անց է նկատվել այն փաստը, որ քաղաքացուն ՔԿՀ ընդունելու համար անհրաժեշտ փաստաթղթերը (կալանավորման վերահաստատման որոշումը, ձերբակալման արձանագրությունը) բացակայում են: Դրանից հետո, 20.09.2011թ.-ին Խոջայանին քննիչի միջնորդությամբ տեղափոխում են ՀՀ ոստիկանության Վայոց Ձորի ՄՎ Եղեգնաձորի ՁՊՎ և այնտեղ կազմակերպում նրա կալանավորման վերահաստատումը»:

Նշված գրության հիման վրա ԱՆ աշխատակազմի օրինական վերահսկողության տեսչության կողմից կատարվել են ուսումնասիրություններ, որոնց արդյունքում պարզվել է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչակազմի կողմից Արման Խոջոյանին 17.10.2011թ ընդունելը եղել է իրավաչափ:

Այսպես համաձայն գործի փաստական հանգամանքների`

Քրեական վարույթն իրականացնող մարմինը 07.02.2010թ. որոշում է կայացրել Արման Հրանտի Խոջայանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով որպես մեղադրյալ ներգրավելու մասին և նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 07.10.2010թ. որոշմամբ մեղադրյալ Արման Խոջոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` 2 ամիս ժամկետով:

17.09.2011թ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի կողմից հայտնաբերվել է հետախուզվող Արման Խոջայանը, բերման ենթարկվել և տեղափոխվել «Նուբարաշեն» ՔԿՀ:

Արման Խոջոյանի նկատմամբ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 20.09.2011թ. որոշմամբ կալանքի կիրառումը վերահաստատվել է:

«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն.
«Կալանավորվածներին պահելու վայրերում անձին պահելու հիմքը քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան կայացված դատարանի որոշումն է` կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին»:
«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 03.08.2006թ. որոշման 6-րդ կետի համաձայն.

«Կալանավորվածներին պահելու վայրի պատասխանատու հերթապահն ստուգում է կալանավորվածներին պահելու վայր բերված անձին ընդունելու համար անհրաժեշտ հետևյալ փաստաթղթերը` անձնագիրը, իսկ դրա բացակայության դեպքում` նկարով` անձը հաստատող այլ փաստաթուղթ, կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշումը, ձերբակալված լինելու դեպքում` ձերբակալելու մասին արձանագրությունը, հագուստի և անձնական իրերի անվանացանկի մասին արձանագրությունը և սահմանված կարգով տրված` դատվածության մասին տեղեկանքը»:

Այսինքն յուրաքանչյուր անգամ կալանավոր ընդունելիս պատասխանատու հերթապահն ստուգում է միայն`

1. անձնագիրը, իսկ դրա բացակայության դեպքում` նկարով` անձը հաստատող այլ փաստաթուղթ,գործում առկա համապատասխան տեղեկանքը

2. կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշումը

3. հագուստի և անձնական իրերի անվանացանկի մասին արձանագրությունը

4. սահմանված կարգով տրված` դատվածության մասին տեղեկանքը

5. ձերբակալելու մասին արձանագրությունը, եթե անձը ձերբակալվել:

17.10.2011թ. «Նուբարաշեն» ՔԿՀ պատասխանատու հերթապահի կողմից Արման Խոջայանին ընդունելիս առկա են Արման Խոջոյանի անձը հաստատող փաստաթուղթը, Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 07.10.2010թ. կալանք կիրառելու վերաբերյալ որոշումը, հագուստի և անձնական իրերի անվանացանկի մասին արձանագրությունը:

Ինչ վերաբերում է ձերբակալելու մասին արձանագրությունը, ապա այն տվյալ դեպքում առկա չի եղել, քանի որ Ա. Խոջոյանը 17.10.2011թ. ոչ թե ձերբակալվել է, այլ բերման է ենթարկվել: Ուստի գործում ձերբակալման արձանագրության առկայությունն անհրաժեշտ չէր: Ընդ որում ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը նման դեպքում որպես պարտադիր պայման չի սահմանում անձի ձերբակալումը: Հետևաբար Ա. Խոջայանին բերման ենթարկելը եղել է օրինական:

Ինչ վերաբերում է դիտորդական խմբի կողմից վկայակոչվող կալանավորման վերահաստատման որոշման առկայության հարցին, ապա անհրաժեշտ է նշել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը հետախուզման մեջ գտնվող անձին հայտնաբերելու դեպքում նրա նկատմամբ մինչև հայտնաբերելը կայացված կալանավորման մասին որոշման վերահաստատման պահանջ չի սահմանում: Նման պահանջը բխում է Եվրոպական դատարանի նախադեպային որոշումներից, ինչպես նաև ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008թ. ԼԴ/0197/06/08 գործով կայացված որոշումից:

Այսպես Գարաբաևն ընդդեմ Ռուսաստանի գործով վճռում Եվրոպական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «Այն, որ դատարանը հեռակա որոշում է կայացրել անձին կալանավորելու մասին այն պայմաններում, երբ անձը թաքնվում էր արդարդատությունից և գտնվում էր միջազգային հետախուզման մեջ, չի հակասում Կոնվենցիայի դրույթներին։ Սակայն Թուրքմենստանից դիմումատուի վերադառնալուց և Ռուսաստանում ձերբակալվելուց հետո, Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի հիման վրա, նա պետք է անհապաղ հասցվեր դատավորի մոտ (Garabaev v. Russia, 2007թ., բողոք N 38411/02, կետ 101)»:

ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008թ. ԼԴ/0197/06/08 գործով կայացված որոշման մեջ նշել է. «Կոնվենցիայով հստակ ամրագրված և Եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայում բազմիցս վերահաստատված պահանջի ներպետական երաշխավորման պահանջը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ ներպետական օրենդրության մակարդակում ազատության իրավունքի ապահովման անհրաժեշտ երաշխիք պետք է լինի հետախուզման մեջ գտնվող անձին հայտնաբերելուց հետո, արդեն նրա ներկայությամբ, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցի հարցի կրկնակի քննարկումը նախաքննության կատարման վայրի դատարանում։ Դա հնարավորություն կտա նվազեցնել կամայական կալանավորման դեպքերը, ինչպես նաև կապահովի Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության համար միջազգային պարտավորություն հանդիսացող պահանջների կատարումը։

Հետևաբար` հետախուզման մեջ գտնվող անձին հայտնաբերելուց հետո նա պետք է անհապաղ (72 ժամվա ընթացքում) տարվի դատավորի մոտ»։
Այսինքն ՀՀ վճռաբեկ դատարանը սահմանել է, որ հետախուզման մետ գտնվող անձը, ում նկատմամբ կիրառվել է կալանք խափանման միջոցը, պետք է հայտնաբերվելու պահից 72 ժամվա ընթացքում նախաքննության մարմնի կողմից տարվի դատարան` նրա նկատմամբ կիրառված կալանքը վերահաստատելու նպատակով:

Վերոնշյալից բխում է, որ նախ կալանքի վերահաստատման պահանջը դրված է նախաքննություն իրականացնող մարմնի վրա, այլ ոչ թե քրեակատարողկան հիմնարկի վրա:

Երկրորդ, անձը պետք է դատարան տարվի բերման ենթարկվելու պահից 72 ժամվա ընթացքում:

Երրորդ, ոչ Եվրոպական դատարանի, ոչ էլ ՀՀ վճռաբեկ դատարանի վերը նշված որոշումները չեն սահմանում որևէ պահանջ առ այն, թե որտեղ պետք է դատապարտյալը պահվի այդ 72 ժավմա ընթացքում` քրեակատարողական հիմնարկում, թե ձերբակալված անձանց պահելու վայրում:

Սույն գործի փաստական հանգամանքների վերլուծությունից բխում է, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ վարչակազմը 17.10.2011թ. Արման Խոջոյանին ընդունելիս գործել է իրավաչափ` թույլ չտալով որևէ իրավական ակտի խախտում, իսկ վճռաբեկ դատարանը որոշմամբ սահմանված 72 ժամյա պահանջը տվյալ դեպքում պահպանվել է, քանի որ դատարանի 20.09.2011թ. որոշմամբ կալանքի կիրառումը վերահաստատվել է:

Ուստի տվյալ դեպքում Արման Խոջոյանին 17.10.2011թ. ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ ընդունելը եղել է իրավաչափ, և դրա արդյունքում Արման Խոջոյանի ՀՀ Սահմանադրության և Եվրոպական կոնվենցիայով նախատեսված որևէ իրավունք չի խախտվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում