Կալիֆոռնիայի ոստիկանությունը ձերբակալել է գողին, որը գողոնը հավաքելուց հետո մի բաժակ շամպայն է խմել, սնվել, այնուհետև որոշել հանցանքի վայրում լոգանք ընդունել: Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը:
Տանտերը վերադառնալով՝ լոգարանից ջրի ձայն է լսել և զանգահարել 911 ծառայություն: Նա ոչ մի գործողություն չի ձեռնարկել՝ նախընտրելով սպասել ոստիկանությանը:
Դեպքի վայր մեկնած ոստիկանները գողին ձերբակալել են ցնցուղ ընդունելիս: Հանցագործն այժմ կալանքի տակ է: Փաստի առթիվ հետաքննություն է տարվում:










































