Sunday, 28 06 2026
15:45
Politico. Իսրայելը կորցրել է ԱՄՆ-ի «հատուկ դաշնակցի» կարգավիճակը
Էապես աճել են կենսաթոշակների չափերը, ներդրվել նոր աջակցության մեխանիզմներ. առանցքային փաստերը՝ գրաֆիկական պատկերներում
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան
Լուկաշենկոն Պուտինի «կցորդը» չէ
Հայաստանում ընտրական գործընթացին Արևմուտքի միջամտությունը աննախադեպ է․ Մեդվեդև
14:30
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
Իսրայելի կառավարությունը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է

Մայր Աթոռում հրապարակվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոնդակը

Ապրիլի 15-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հրապարակվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոնդակը` նվիրված հայ գրատպության 500-ամյակին:

Միածնաէջ Մայր Տաճարում, Սուրբ Պատարագի ընթացքում, «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո Ս. Խորան բարձրացվեց Ամենայն Հայոց Հայրապետի սրբատառ կոնդակը, որն ընթերցեց Մայր Աթոռի միաբան Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Հայրապետական կոնդակում ասված է. «Գարեգին Բ ծառայ յիսուսի քրիստոսի, ողորմութեամբն աստուծոյ կամօքն ազգիս եպիսկոպոսապետ կաթողիկոս ամենայն հայոց, Ծայրագոյն Պատրիարք համազգական նախամեծար աթոռոյ արարատեան առաքելական մայր եկեղեցւոյ սրբոյ կաթուղիկէ էջմիածնի քրիստոսաւանդ սիրոյ ողջոյն օրհնութիւն հայրապետական Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան, պատրիարքութեանց Հայոց սրբոյ երուսաղիմայ կոստանդնուպոլսոյ, արքեպիսկոպոսաց, եպիսկոպոսաց, վարդապետաց, քահանայից սարկաւագաց, թեմական երեսփոխանական ժողովոց, թեմական համայնքային խորհրդոց պաշտօնէից սիրեցեալ համայն հաւատացեալ ժողովրդեան հայոԶի սէրն ձեր °ս քան զս առաւե°լ լիցի ի գիտութեան յամենայն իմաստութեան» (Փիլ. Ա 9):

Գոհութեան աղօթք ենք բարձրացնում առ Աստուած, որ Հայրենիքում Սփիւռքում մեր ժողովուրդը խաղաղութեան մէջ բերկրաշատ հոգով տօնախմբում է 500-ամեայ յոբելեանը հայ գրատպութեան` վերարժորելով մեր գրաւոր մշակոյթի հարուստ ու անգին ժառանգութիւնը նրա լուսաւոր առաքելութիւնը մեր կեանքում: Տօնական առիթով Քրիստոսահիմն հոգոր կենտրոնից ազգիս` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ի սփիւռս աշխարհի մեր ժողովրդին հոգու խնդութեամբ բերում ենք Հայրապետական Մեր օրհնութիւնը առաքեալի պատգամը. «թող ձեր սէրը աւելի աւելի առատանայ գիտութեան ամենայն իմաստութեան մէջ»:

Հայոց Գրերի գիւտից յետոյ հայ գրահրատարակութիւնը իր նշանակութեամբ մեր դպրութեան պատմութեան յաջորդ շրջադարձային իրադարձութիւնը եղաւ կեանքի կոչուեց ու արգասաւորուեց իմացութեան գրքի հանդէպ անհուն սիրով ու նախանձախնդրութեամբ, որոնք Հայոց Գրերի առատ պարգներով ներշաղախուած են նկարագրին մեր ժողովրդի: Սահակ-Մեսրոպեան դպրոցի ուսումնաբաղձ ոգին ու աւանդները, ձեռագիր մատեաններում պահուող հոգոր, գրական, գիտական ժառանգութիւնը նոր կեանք առան բազմօրինակ տպագրութիւններով, հայերէն գիրն ու գիրքը շարունակեցին սնուցել ու կրթել հոգին մեր ժողովրդի ու պահպանել նրան լուսաւորութեան շաւիղներում թէ ապահով թէ աղէտալի ժամանակներում:

Ազգերի մէջ առաջիններից մէկը մեր ժողովուրդը ձեռնամուխ եղաւ գրահրատարակութեան գործին: Տպագրութեան գիւտից կարճ ժամանակ անց օտարութեան մէջ` Վենետիկում ծնունդ առաւ հայ տպագրութեան երախայրիք «Ուրբաթագիրքը»` սկզբնաւորելով այն լայնահուն ուղին, որը Տիրոջ կամքով սպասուում էր հայ գրատպութեանը: Մեր պատմութեան դառնագին ժամանակներից էին այն տարիները, երբ տպագրուում էին հայերէն առաջին գրքերը: Չդադարող պատերազմներից, աւերներից ու կողոպուտներից ծուատուած, աշխարհասփիւռ դարձած մեր ժողովրդի համար առաւել քան կարոր էր իր հոգոր ներուժի պահպանումն ու զօրացումը: Վենետիկից յետոյ աշխարհի շատ քաղաքներ` րոպայից մինչ Հնդկաստան դարձան հայ տպագրութեան կենտրոններ: Յակոբ Մեղապարտին` հայ առաջին գրահրատարակչին յաջորդեցին տպագրութեան գործի այլ նախանձաւորներ: Հրատարակուեցին Սուրբ Գրական գրքերը, Աստուածաշունչ մատեանը, մեր մատենագիրների գործերը, հայագիտական, բնագիտական ուսումնասիրութիւններ, թարգմանական գրականութիւն, դասագրքեր, պարբերականներ, հրատարակուեցին վեհ ու ազնիւ մէկ նպատակով, որ պայծառ մնան հայ կեանքում հաւատքի լոյսը, կրթութեան ու գիտութեան ջահը, տարագիր ու աշխարհասփիւռ հայութիւնը հարազատ մնայ մայրենի լեզուին ու նախնեաց ժառանգութեանը պահպանի յոյսն ու տեսիլքը Հայրենիքի ազատութեան ու լուսաւոր գալիքի: Աստուծոյ ողորմածութեամբ հայերէն առաջին գրքի հրատարակութիւնից շուրջ երկուսուկէս դար անց հայ գրատպութիւնը` լուսաւոր ջանքերով Սիմէոն Երանցի հայրապետի, սկզբնաւորուեց նա Հայրենիքում` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Մեր հոգոր կենտրոնից հայրենի այլ քաղաքներից շարունակուեց տպագիր գրքի` իմացութեան լոյս բերող, հայերէն խօսքով ու հայրենեաց սիրով ազգին միաւորող դէպի իր իղձերի մարմնաւորումն առաջնորդող առաքելութիւնը: Արդար, մեր ժողովուրդը նորանոր յաղթանակներ պիտի արձանագրի` շարունակելով հայ գրքի էջերից քաղել ու ամբարել զօրութիւնը իմացութեան, արարումի բացայայտել մեր սուրբ հաւատքի ակունքն ու մաքրութիւնը գաղտնիքը` ազգիս յարատութեան:

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, այսօր հոգու խոնարհումով աղօթքով յիշենք հայ տպագրութեան երախտաւորներին, բոյլը տպագրիչների, տառաստեղծների, տառաձոյլ վարպետների, գիտնականների, հրատարակիչների, կրթութեան գործիչների, մեկենասների, նա` Հայոց Հայրապետների ու եկեղեցականների: Նրանք եղան ջահակիրներ առաջադիմութեան, ազգային ոգու զօրութեան, մեր ինքնութեան պահպանման, նրանց ջանքերով, նուիրումով ու վաստակով հայ գրքի տպագրավայրերը եղան նա կենտրոններ մեր մշակոյթի զարգացման, հայրենասիրութեան ու ազատագրական պայքարի ոգեշնչման:

Խորհրդանշական է ուրախալի, որ յոբելեանական այս տարում քաղաքամայր Երանը ճանաչուել է գրքի համաշխարհային մայրաքաղաք: Այս պատիւը արժորումն է այն մեծ ձեռքբերումների, որ ունի մեր ժողովուրդը գրի ու դպրութեան անդաստանում, սակայն միաժամանակ պարտաւորութիւն ու պատասխանատուութիւն է` խնամելու զօրացնելու գրքի ու ընթերցանութեան հանդէպ սէրն ու նախանձախնդրութիւնը, որպէսզի այն շարունակի գիտելիք ու ճանաչողութիւն բերել, սերմանել հաւատք առ Աստուած, կրթել ազնուութեան, արդարութեան, հայրենասիրութեան, մարդասիրութեան անանց արժէքներ, որպէսզի զուր չլինեն գիրքը կորստից ու ոչնչացումից ազատելու մեր նախնեաց անձնուրաց ջանքերն ու զոհողութիւնները, որոնց մասին են վկայում մեզ հասած բազում ձեռագրերի ու տպագիր գրքերի պատմութիւնները, ինչպէս գաղթական երկու կանանց ձեռքով փրկուած Մշոյ Ճառընտիրը, որ հանգրուան է գտել Երանի Մատենադարանում: Հայ գրատպութեան 500-ամեայ յոբելեանը հրաւէր է մեզ արժորելու գիրքը, վերականգնելու սէրն ու պատկառանքը գրքի հանդէպ, որպէսզի մեր ու մեր զաւակների կեանքում` որդուոց որդի, ապրի ու հրաշագործի գիտութեամբ ամենայն իմաստութեամբ զօրացած ու պայծառացած հոգին:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր գնահատանքն ենք բերում հայրենի իշխանութիւններին` յոբելեանական տօնակատարութիւնները նախանձախնդրօրէն շուքով կազմակերպելու համար: Հայրական սիրով Մեր գնահատանքն ենք բերում գրքի մշակներին, գիտութեան, կրթութեան, մշակոյթի գործիչներին համայն մեր ժողովրդին, որ հաւատարիմ հայրենեաց ժառանգութեանը արժէքներին` հոգեշահ, ազգաշէն ու հայրենաշէն գործերով ընթանում է դէպի նոր կեանքի լուսաւոր հորիզոններ: Աղօթում ենք առ Աստուած հայցում, որ անմար ու վառ լինի լոյսը հայ հոգու ու մտքի առաջնորդի մեր ժողովրդի ուղին Տիրոջից օրհնեալ ճանապարհներով դէպի խաղաղ, ոռոգեալ ու բարեբեր հանգրուաններ:

Շնորհք, սէր ողորմութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ ընդ ամենեսեան. ամէն:

Օրհնութեամբ`Գարեգին Բ Կաթողիկոս Ամենայն Հայոց

Տուաւ Կոնդակս ի 11-ն Փետրուարի
յամի Տեառն 2012 ի թուին հայոց ՌՆԿԱ
ի մայրավանս Սրբոյ Էջմիածնի
ընդ համարաւ 665»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում