Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ Ադըյաման նահանգում հայտնաբերվել է որակյալ նավթ.
«Մենք պլանավորել ենք առաջին փուլում այդ նավթահանքից ստանալ օրական մոտ 500 բարել նավթ: Դա մեծ ցուցանիշ չէ և չի կարող բավարարել Թուրքիայի նավթային կարիքները, սակայն Թուրքիայի համար այն ունի վիթխարի նշանակություն»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ նավթ էր հայտնաբերվել Բաթմանում, ուր պլանավորված է օրական արդյունահանել մինչև 2700 բարել նավթ:








































