Մյունխենյան Խելլաբրուն կենդանաբանական այգին ծրագրում է զանգվածային մոդեռնացում իրագործել, որի համար նախատեսված է ծախսել 20 մլն եվրո: Կենդանաբանական այգու «վերազինումը» նախատեսված է ավարտել մինչ 2020 թ.:
Խելլաբրունը կդառնա աշխարհում առաջին գեոկենդանաբանական այգին, որտեղ կենդանիներին կբաշխեն ըստ աշխարհագրության, իսկ այգու տարածքը կբաժանվի համապատասխան գոտիների:
Մինչ այժմ այդ սկզբունքը իրագործվում էր բավական պայմանականորեն: Օրինակ` մեսոպոտամյան եղնիկները ներկայումս բնակվում են «Եվրոպա» գոտում:
Կենդանաբանական այգու վերափոխումից հետո նրանք կտեղափոխվեն «Իրանի» և «Իրաքի» միջև ընկած փոքրիկ մարզ: Այս մասին գրում է Euromag-ը:
Բացի 5 մայրցամաքներից` Խելլաբրունում առանձին կձևավորեն «Բևեռային աշխարհը», ինչպես նաև «Կապիկների աշխարհը»: Կառուցվելու են նաև մի քանի նոր շինություններ` նախատեսված փղերի ու ընձուղտների համար:
Տարեկան Խելլաբրուն կենդանաբանակն այգի է այցելում 1.8 մլն մարդ: Իզար գետի ափամերձ հատվածում կենդանաբանական այգու մակերեսը կազմում է 40 հա:









































