Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեք ամսում Ադրբեջանում թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվելու համար ձերբակալվել է 13 օտարերկրյա քաղաքացի:
Նրանց մոտից հայտնաբերվել ու առգրավվել է մոտ 40 կիլոգրամ թմրանյութ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի թմրանյութերի ապօրինի շրջանառման դեպ պայքարի պետական հանձնաժողովը: Ձերբակալվածներից 8-ը Իրանի, 2-ը՝ Վրաստանի, 2-ը՝ Աֆղանստանի, 1-ը՝ Ռուսաստանի քաղաքացի են:
2011 թվականի առաջին երեք ամիսներին էլ Ադրբեջանում թմրանյութերի ներկրման պատճառով ձերբակալվել էր 17 օտար քաղաքացի, որոնց մոտ հայտնաբերվել ու առգրավվել էր մոտ 82 կիլոգրամ թմրանյութ:










































