Monday, 08 06 2026
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն
17:10
Իրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին
Իսպանիայի վարչապետ Սանչեսը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
16:55
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ
Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
16:50
Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
16:30
Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել
Դատապարտում ենք բացահայտ միջամտությունը ՀՀ ներքին հարցերին․ Նատալի Լուազո
Ավստրիայի կանցլեր Շտոկերը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Այս անգամ ևս ՌԴ իշխանությունները հիմնվեցին ընտրություններին միջամտելու իրենց հարուստ փորձի վրա
16:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Մերձավոր Արևելքում լարվածության ցանկացած սրման հետևանքների համար. Իրանի ԱԳՆ
Այս ընտրություններն իսկապես կարևոր քննություն էին՝ հանուն ՀՀ ժողովրդավարության․ միջազգային դիտորդ
Լիտվայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ
15:50
Կայա Կալասն անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին
Մարթա Կոսը շնորհավորել է Փաշինյանին և հայտարարել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի գործունեության մեկնարկի մասին
15:30
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա․ Եվրոպական հանձնաժողովի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին
Սանդուն շնորհավորել է Փաշինյանին
Կրեմլը սպասում է Հայաստանում ընտրությունների վերջնական արդյունքներին. Պեսկով
Հայաստանը «չորրորդը» կդառնա՞
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի ստացել իշխանության մենաշնորհ. Զախարովա
Ռոբերտա Մեցոլան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Մաղթում ենք հաջողություններ Փաշինյանին. Պապուաշվիլի
14:20
Թրամփը Իսրայելին և Իրանին կոչ է արել «անհապաղ» դադարեցնել կրակը
Մոսկվայում ակնարկել են, որ հայկական կարմրախայտը կարող է փոխարինվել թուրքականով
Եղանակի կանխատեսում. հունիսի 8-13-ը
Հանցագործության մասին չհայտնած անձը ձերբակալվել է

Փակուղու սուտն ու հավատը

Մալաթիա-Սեբաստիա համայնքում Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի դեմ հարուցված խոչընդոտները, նաև Փաշինյանի կողմնակիցների հանդեպ կիրառված բռնությունը հետևեցին նույն համայնքում նախընտրական արշավի ընթացքում Սերժ Սարգսյանի հնչեցրած կոչին` ձայն տալ ՀՀԿ պաշտպանած թեկնածու Սամվել Ալեքսանյանին: Ըստ երևույթին, Սամվել Ալեքսանյանն ու նրա համակիրները դա ընդունեցին որպես աշխույժ գործի անցնելու հրաման, ու իսկապես գործի անցան` դիմելով բռնության:

Սերժ Սարգսյանը, ՀՀԿ-ն ու Սամվել Ալեքսանյանը բնականաբար կասեն, որ տեղի ունեցածի մեջ որևէ կազմակերպվածություն չի եղել, դա եղել է բնակչության ինքնաբուխ բողոքը, որ հղել են «օտար» Փաշինյանի դեմ, որը փորձել է իր քաղաքացիական «սահմանադրությամբ» մտնել ուրիշի «մենաստան»: Ֆորմալ առումով, նրանք կլինեն իրավացի: Իսկապես, տեղի ունեցածը որևէ պաշտոնական թելով կապված չէ Ալեքսանյանի կամ ՀՀԿ-ի հետ, իսկ Սերժ Սարգսյանն էլ ասել է՝ «ձայն տվեք Ալեքսանյանին», ոչ թե՝ «անցեք Փաշինյանի դեմ բռնության»:

Բայց ո՞վ կհավատա այդ ֆորմալությանը: Ո՞վ է Հայաստանում այդքան միամիտ: Երևի միայն ոստիկանությունը, որն ամենայն հավանականությամբ կհայտարարի, որ տեղի ունեցածը քաղաքական ենթատեքստ չունի, պարզապես բնակիչներին դուր չի եկել Նիկոլ Փաշինյանի կոստյումը կամ առոգանությունը: Հայաստանի իշխանության համար ոչինչ չարժե նայել հանրության աչքերի մեջ ու ստել: Ստել, որ, ասենք, Սամվել Ալեքսանյանը ոչ թե գործարար է, մոնոպոլիստ, այլ քաղաքական գործիչ: Ստել, որ նույն կերպ քաղաքական գործիչ է Ռուբեն Հայրապետյանը, ոչ թե գործարար: Եվ այդպես շարունակ:

Մի սուտ ավելի, մի սուտ պակաս՝ իշխանության համար ի՛նչ տարբերություն: Ինչ տարբերություն, թե քանի ստի հավատալու կոչ ես անում քաղաքացիներին՝ կոչ ես անում հավատալ հազար ու մի՞, թե՞ հազար ու երկու ստի: Առավել ևս, որ իշխանությունն ինքը ամենից լավ գիտի, որ քաղաքացին այդ ստերից որևէ մեկին չի էլ հավատում: Այդ դեպքում ինչու ստել ինքնանպատակ, եթե գիտես, որ այդ ստին չի հավատում ոչ ոք:

Իրականում իշխանությունը դրանով ոչ թե քաղաքացուն, այլ ինքն իրեն է փորձում ինչ-որ բան խաբել այն պարզ պատճառով, որ արդեն ինքն իր համար չունի գոյության փաստարկներ: Իշխանությունն ինքն իր համար չի կարողանում փաստարկել իր գոյության իրավունքը, ու մնացել է վերջին հանգրվանը՝ հրապարակային սուտը: Իշխանությունն ինքն էլ այլևս չի հավատում մինչ այժմ եղած իր ներքին օգտագործման փաստարկներին, սեփական իրավացիության, գերազանցության, արժանիության, վաստակավորության և այլ համոզումներին, որով տարիներ շարունակ սնել ու կերակրել է ինքզինքը և վերարտադրվել: Իշխանությունը այլևս չի հավատում ուժի իրավունքին:

Իշխանություն ինքն է սկսել իրեն չհավատալ, ու որքան ինքը չի հավատում իրեն, այդքան ավելի է ուժգնանում սուտը՝ ինքնախաբեության մոլուցքով: Ինքնախաբեությունը փակուղի է, որում հայտնվել է իշխանությունը: Իսկ փակուղում արդեն հավատն էլ դառնում է ինքնախաբեություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում