Saturday, 04 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Բաց նամակ Սերժ Սարգսյանին բանակում խաղաղ պայմաններում սպանված զինվորի մայր` Նանա Մուրադյանից

Բաց նամակ ՀՀ նախագահ` պարոն Սերժ Սարգսյանին
բանակում խաղաղ պայմաններում սպանված զինվորի մայր` Նանա Մուրադյանից:

Որդիս` Վալերի Մուրադյանը, զինծառայության է մեկնել ԼՂՀ-ի Ստեփանակերտ ք. Հայկազով զորամաս 2009թ. նոյեմբերի 25-ին: 2010թ. մարտի 15-ին որդուս անշնչացած մարմինը բերեցին տվեցին մեր ձեռքը: Նման իրավիճակում մենք ծանր և անդառնալի կորստին զուգահեռ տեսնում ենք նախաքննության ամենաթողություն և որդուս մահվան իրական հանգամանքները պարզելու տրամադրվածության բացակայություն:

Որդուս մարմնի վրա կային բազմաթիվ հետքեր: Պարանոցի վրա առկա են երկու պարանի հետքեր, մատի սեղմած հետք` պարանոցի աջ կողմում, քթի և բերանի վրա սեղմած հետքեր, թևերի բազուկների ներսային մասում` մատնահետքերի տեսքով կապտուկներ, բութ մատի եղունգը սևացած, ոտքի վրա հարվածի հետք:

Որդուս խեղդել են, հետո կախել, որ նմանվի ինքնասպանության: Նախաքննությունը սկզբում ընթանում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Մենք հասկացանք, որ առաջին քննիչ Ա. Ապրեսյանը քննությունը վարում էր միակողմանի և տանում փակուղի:

ԼՂՀ-ից որդուս բերել էին մերկ վիճակում: Ամուսնուս հարցին, թե ինչու է մեր որդին մերկ, պատասխանեցին, որ հագուստը տարել են փորձաքննության, սակայն դա սուտ էր:4 ամիս անց, մեր բողոքներից հետո, գործը տեղափոխեցին ՀՀ ՊՆ քննչական վարչություն, որտեղ բացահայտվեց, որ որդուս հագուստը փորձաքննության չի ենթարկվել, և միայն 5-րդ ամսում ներկայիս քննիչ`Ա. Թամրազյանը, որդուս հագուստը ուղարկել է փորձաքննության: Փորձաքննության ընթացքում պարզվել է, որ հագուստը գտնվում է ամբողջովին բորբոսնած վիճակում: Մարզաձողի կողքը, որտեղ կախված են գտել որդուս` այն էլ ոտքերը գետնին`ծնկները ծալված վիճակում, աթոռ են հայտնաբերել, որի վրա, իբր, որդիս կանգնել է, սակայն քննիչ` Ա. Ապրեսյանը, այդ կարևոր իրեղեն ապացույցից ոչ մի հետքեր չի վերցրել: Պարանի վրա առկա է արյան հետք, որը տեսանելի է, սակայն մեր փորձագետները անունակ են արյան խումբը որոշել:

Դեպքից 4 օր առաջ, որդիս զանգահարեց և ասաց, որ ականատես է եղել վառելիքի գողության, որի ժամանակ տղաները վառելիք էին լցնում օֆիցերի մեքենան և նրան գումար են առաջարկել լռության համար, սակայն որդիս չի համաձայնվել`ասելով ոչ տեսել եմ, ոչ լսել:Որդուս սպանության օրը` օրվա հերթապահ սպան, երեկոյան անվանականչը չի կատարել` պատճառաբանելով, թե հեռուստացույց էր դիտում և նրան ոչ մի տույժի չեն ենթարկել` իր պարտականությունները չկատարելու համար: Ես համոզվարծ եմ, որ որդուս սպանել են հենց այդ սպան և 4 զինվորները, որոնք այդ երեկոյան վեճ են ունեցել որդուս հետ` պայմանագրային զինծառայողների սենյակում:

Մեզ երկու անգամ ընդունել է ՀՀ Պաշտպանության նախարար` Ս. Օհանյանը, և խոստացել բացահայտել մեղավորներին և պատժել օրենքի ողջ խստությյամբ, սակայն մինչ օրս ոչինչ չի արվել:

ՀՀ նախագահ` պարոն Ս. Սարգսյան, 2011թ-ի հունվարի 27-ին, Ձեր նստավայրի դարպասների մոտ դուք մեզ` բանակում խաղաղ պայմաններում սպանված զինվորների ծնողնորիս, ասացիք, որ դուք բոլորից շատ եք ուզում բացահայտել մեր որդիների մահվան հանգամանքները և խոստացաք, որ կբացահայտվեն, սակայն, մինչ օրս ոչինչ չի արվել, և հակառակը քննիչները պնդում են այդ ենթադրյալ ինքնասպանության միակ և կեղծ վարկածը:

Ես չեմ հավատում, որ զինդատախազ Գ. Կոստանյանը կամ քննիչները ճիշտն են Ձեզ զեկուցում` բանակում կատարվող սպանությունների մասին, դրա համար ցանկանում եմ ինձ ընդունեք և լսեք, քանի որ ոստիկանները մեզ թույլ չեն տալիս մոտենալ նախագահական նստավայրի դարպասներին: Ոստիկանը` անարգելով որդուս հիշատակը, հարվածեց ինձ, ձեռքիցս խլեց որդուս նկարը և նենգաբար ճմրթեց այն: Այս քայլի համար ես դիմեցի ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանին, սակայն նա ոչ մի տույժի չենթարկեց այդ ոստիկանին:

Այժմ Ձեր կարգախոսն է «հավատացեք, որ փոխվի»: Արդեն մեկ տարի և չորս ամիս է մենք Ձեզ հավատում ենք, սակայն ոչինչ չի փոխվել:

Ու՞մ հավատանք, ո՞վ է պատասխան տալու բանակում կատարվող կոտորոցի համար, ի՟նչու չեք կանխում և կանգնեցնում բանակի սպանությունները, ու՟մ է ձեռնատու մեր տղաների մահը: Բանակում տիրող իրավիճակը ցեղասպանություն է:

Ես չեմ լռելու և չեմ հանգստանա, մինչև որդուս սպանողներին չպատժեն` օրենքի ողջ խստությամբ` ցմահ բանտարկությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում