Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ Նազիր Ահմեդը, դժգոհ այն բանից, որ որս է սկսվել «Իրավաչափների լեգեոն» խմբավորման առաջնորդ Հաֆիզ Մուհամմադ Սայիդի դեմ, 16 մլն դոլար պարգև է խոստացել ԱՄՆ նախագահներ Բարաք Օբամային և Ջորջ Բուշ Կրտսերին բռնելու համար: Այս մասին գրում է պակիստանյան The Express Trubune թերթը:
Նազիր Ահմեդը կարծիքով՝ այն հանգամանքը, որ Վաշինգտոնը պատրաստ է վճարել Սայիդին բռնելու համար, վիրավորում է ողջ մուսուլմանական աշխարհի արժանապատվությունը:
«Եթե ԱՄՆ-ը կարող է խոստանալ 10 մլն դոլար Հաֆիզ Սայիդի համար, ապա մենք իրավունք ունենք խոստանալ 10 մլն ֆունտ պարգև նախագահ Օբամայի և նրան նախորդած Ջորջ Բուշ Կրտսերի համար»,- հայտարարել է Ահմեդը:
Բրիտանացի քաղաքական գործիչը նշել է, որ պատրաստ է վճարել պարգևը, անգամ եթե դրա համար ստիպված լինի վաճառել ամբողջ կարողությունը:
Նազիր Ահմեդը քննադատել է նաև Պակիստանի բյուրոկրատիան՝ ընդգծելով, որ շատ բրիտանացի ներդրողներ կցանկանային ներդրումներ կատարել Պակիստանի տնտեսության մեջ, սակայն այդ երկրում տիրող, հսկայական չափերի հասնող կոռուպցիան նրանց հետ է պահում նման քայլից:









































