Thursday, 25 06 2026
13:50
ԱՄՆ-ն 25 միլիոն դոլար կներդնի Փոթիի նավահանգստի ընդլայնման համար
ՀՀ-ի և Ադրբեջանի գործողությունների միջև հավասարության նշան է դրել կալուգացի օլիգարխը, ոչ թե ես
13:30
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ հակամարտության հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևը
«Ես քեզ եմ տալիս, դու քու ձեռով կանես ինչ անում ես»․ ընտրակաշառքի նոր դեպքեր՝ ԲՀԿ-ում․ ՀԿԿ
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 290-ը
Հայաստանում բջջային հեռախոսների սև շուկայի դարաշրջանն ավարտվում է․ Փաշինյան
Երևանում և Արմավիրի մարզում քամին տապալել է ծառեր
ԵԱՏՄ գործընկերներին հարցեր ունեմ այն հայտարարության հետ կապված, որ իմ բացակայությամբ ընդունել են
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի՝ մշակույթի հարցերով տեղակալը Փարիզում քննարկել են մի շարք հարցեր
Ոչ ոք չի կարող մեզ «պրետենզիա» ներկայացնել․ գնացե՛ք լրջացեք․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Սպասվում է կարճատև անձրև
ԵԱՏՄ գործընկերները Եվրամիության հետ խորացված համագործակցությունն են նախընտրում
ՀՀ ԱԳ փոխնախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Կենսաբազմազանության COP17-ին նվիրված բարձրաստիճան ճեպազրույցին
Քանակի սահմանափակում չկա, պետք է կարողանալ ադապտացվել․ վարչապետը՝ շուկայի դիվերսիֆիկացման մասին
Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի
ԵԱՏՄ պետք է հստակ պատասխանի՝ ինքը կա՞, թե՞ չկա․ վարչապետ
11:10
Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցման համար վճարի սահմանումը կարգելափակեր ԱՄՆ-ի հետ գործարքը. Թրամփ
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն ակտիվորեն օգնել են ԱՄՆ-ին Իրանի դեմ գործողությունների ժամանակ. Ռյուտե
Դատախազը հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
10:30
Վենեսուելայից նախնական տեղեկությունները հիասթափեցնող են. Թրամփ
10:20
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
10:10
Վենեսուելայում զոհվել է առնվազն 32 մարդ
ԱՄՆ֊Իրան համաձայնության ֆոնին վերափոխվում է Արաբական աշխարհը. նոր ճարտարապետություն է ձևավորվում
09:50
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
09:40
Ուժեղ երկրաշարժեր՝ Վենեսուելայում. հնարավոր է՝ մեծ թվով զոհեր լինեն
Ռուսաստանն իր քայլերով Հայաստանին դրդում է միաբևեռ արտաքին քաղաքականության
09:20
Թրամփը կարծում է, որ ռազմաճակատում Ուկրաինայի գործերը «բավական լավ են ընթանում»
09:10
Ճապոնիայում 7,2 մագնիտուդով երկրաշարժից չորս մարդ է տուժել
Նոր Ազդակ Թուրքիայից Երևանին և Բաքվին. Անկարան վերջնական խաղաղություն է ուզում

Սարկոզին վախի մթնոլորտ է ստեղծում, իսկ դա հրաժարական տված պաշտոնյայի մարտավարություն է. Օլանդ

Ֆրանսիայի գործող նախագահ Նիկոլա Սարկոզին և նրա հիմնական մրցակից Ֆրանսուա Օլանդը հարյուր հազարավոր մարդկանց են դուրս բերել Ֆրանսիայի մայրաքաղաքի փողոցներ` իրենց նախընտրական հանրահավաքներին: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:

Իր ելույթի ժամանակ Սարկոզին ասել է, որ տնտեսական ճգնաժամի պայմաններում միայն ինքը կարող է երաշխավորել Ֆրանսիայի կայունությունը: Նա խոստացել է սահմանափակել անօրինական էժան աշխատուժի ներհոսքը երկիր և փակել սահմանները, եթե այդ հոսքը մեծանա:

Նրա հիմնական մրցակից Օլանդն ասել է, որ «նա, ով փորձում է մոլորեցնել մեզ և սպառնում է երկրին աղետներով և վայրիվերումներով, հիմա էլ պնդում է, թե մեր հաղթանակի արդյունքում կփլուզվեն ֆինանսական շուկաները»:

«Նա հիմարություններ է ասում: Քանի որ շուկաներն այս ամենի հետ կապ չունեն, սակայն ինքը (Սարկոզին-խմբ.) ցանկանում է արթնացնել նրանց: Սարկոզիին դա չի հաջողվի, քանի որ ամեն ինչ որոշում է Ֆրանսիայի ժողովուրդը, որն ազատ է և ինքնիշխան: Իսկ վախի մթնոլորտ ստեղծելը հրաժարական տված պաշտոնյայի մարտավարություն է»,- ասել է Օլանդը:

Տեղեկացնենք, որ Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կկայանան մեկ շաբաթից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում