ԱՄՆ միջին Արևմուտքում տեղի ունեցած պտտահողմերի զոհերի թիվը հասել է 5-ի, 37-ը վիրավորվել են: Այս մասին տեղեկացնում է CNN-ը: Ամենալուրջ վնասը հասցվել է Օկլահոմա նահանգի Վուվարդ փոքր քաղաքին:
Օդերևութաբանները կանխատեսում են, որ բնական աղետի մյուս զոհերն են դառնալու Վիսկոնսին, Մինեսոտա, Այովա նահանգները: Քամու ուժգնացումներ են սպասվում Տեխաս և Իլինոյս նահանգներում: