ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ներկայացուցիչները հայտնել են, որ խորհուրդն այսօր ամենայն հավանականությամբ հանդես կգա հայտարարությամբ` դատապարտելով Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումը:
Ինչպես հաղորդում է The Jerusalem Post-ը, դիվանագետները` առանց հրապարակելու իրենց անունները, ասել են, որ Հյուսիսային Կորեայի դաշնակից Չինաստանը փորձում է առավել մեղմ հայտարարությամբ առաջարկով հանդես գալ, մինչդեռ ԱՄՆ-ը պատրաստ է խիստ հայտարարության:
Արևմտյան դիվանագետներն ասել են` եթե Չինաստանը դեմ չլինի, ապա Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումը դատապարտող հայտարարությունը կներկայացվի այսօր:
Անվտանգության խորհրդում հայտարարությունների համար չեն քվեարկում, այն միաձայն ընդունում են:








































