Պաշտոնական այցով Տոկիո ժամանած Պաղեստինյան ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը մի շարք հետաքրքիր առաջարկություններ է արել։ Այս մասին հաղորդում է mignews.ru-ն:
Աբբասը որոշել է իսրայելցիներին ընդառաջ գնալ՝ զգուշանալով, որ «խաղաղ գործընթացի» արդյունքում Իսրայելի պաշտպանության բանակի ստորաբաժանումների պոտենցիալ դուրս բերումն Արևմտյան ափից կբերի «անվտանգության վակուումի», և Պաղեստինյան ինքնավարության տարածքները կվերածվեն ահաբեկչության որջերի:
Աբբասը, արաբական դիվանագետների հետ հադիպման ժամանակ նշել է, որ «վակուումը կարող է լցվել ՆԱՏՕ-ի զորքերով»: Այդ դեպքում, Աբբասի տեսանկունից, լիակատար խաղաղ համաձայնություն և օկուպացիայի ավարտ հնարավոր է՝ թե՛ տեսականորեն, թե՛ գործնականորեն»:
Դրանից հետո Աբբասը դժգոհել է, որ օկուպացիոն իշխանությունները և Նեթանյահուի կառավարությունը Պաղեստինի ինքնավարությանը «մերկացրել են և զրկել նրան որևէ իշխանությունից և հեղինակությունից»:









































