«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Սերժ Սարգսյանի երեկ ստորագրած օրենքը շատ վտանգավոր է՝ մանավանդ անընդունելի է արտակարգ դրության ժամանակ բանակի ներգրավվածության մասին դրույթը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:
«Օրենքն անցավ կեղծիքներով: ԱԺ-ում մենք այդ մասին բարձրաձայնեցինք հենց քվեարկության օրը: Խորհրդարանում կայացած քվեարկության ժամանակ դահլիճում անհրաժեշտ թվով պատգամավորներ չկային, միաժամանակ կրկնակի քվեարկություններ եղան»,- հիշեցրեց ընդդիմադիր գործիչը:
Ամփոփելով՝ Արմեն Մարտիրոսյանը հույս հայտնեց, որ օրենքը կիրառելու անհրաժեշտություն երբևէ չի լինի:









































