«Թալիբան» շարժման գրոհայինները հարձակվել են Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի նստավայրի վրա։ Կիրակի օրը այս մասին հաղորդել է թալիբների ներկայացուցիչ Զաբիխուլլա Մուջահիդը: Դեռ պաշտոնական հավաստում չկա այս տեղեկության հետ կապված: Այս մասին հաղորդում է Interfax-ը:
Ինչպես հաղորդվել է, թալիբները կիրակի օրը մի շարք պայթյուններ են կազմակերպել և նռնականետերով ռմբակոծել են Աֆղանստանում ՆԱՏՕ-ի երկրների դեսպանատները, ինչպես նաև՝ երկրի խորհրդարանի շենքը:
Նմանօրինակ ահաբեկչություններ` ուղղված պետական հաստատությունների դեմ, տեղի է ունեցել նաև Աֆղանստանի նահանգներում:











































