Այսօր Մաշտոցի պուրակում ապամոնտաժման աշխատանքներ են իրականացրել ապամոնտաժող վեց բրիգադները:
Կինոռեժիսոր, Սարդարապատ շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանին, ինչպես նաև և երկու հոգու հաջողվել է բարձրանալ բուտիկներից մեկի տանիքին և ապամոնտարժման աշխատանքներ իրականացնել: Ոստիկանները, սակայն, քաշքշելով վերջինների, ցած են իջեցրել:
Ապամոնտաժող խմբերը կարողացել են մտնել բուտիկներ, բարձրանալ տանիք: Ակտիվիստներին հաջողվել է երեք գամ հանել բուտիկներից, թեև ենթարկվել են ոստիկանների բռնություններին:
Քաղաքային համազգեստով պուրակ է եկել նաև Ոստիկանության Երևանի կայազորի պետ Ռոբերտ Մելքոնյանը,սակայն վերջինս լրագրողների հարցերին չի պատասխանել`նշելով միայն, որ մարդու մի բանը մի անգամ կասեն:
Ապամոնտաժողներից մեկն էլ ապամոնտաժած գամերից մեկը նվիրել է, Ռոբերտ Մելքոնյանին բայց վերջինս չի ընդունել այդ նվերը:










































