Երեք հայտնի վիետնամցի բլոգերներ կկանգնեն դատարանի առաջ՝ հակակառավարական քարոզչություն տարածելու մեղադրանքով:
Դատախազությունը պնդում է, որ նրանք համացանցում մի քանի հարյուր նշումներ են տեղադրել:
Նրանք գրել են այնպիսի թեմաների մասին, ինչպիսիք են օրինակ` այլախոհների նկատմամբ վիետնամական կոմունիստական կառավարության վերաբերմունքը և Չինաստանի հետ ջրային սահմանների վերաբերյալ վեճը: Նրանցից երկուսին նաև մեղադրում են հակակառավարական գործողություններ իրականացնելու մեջ:
Իրավապաշտպանների խոսքերով` անցած տարի վիետնամական իշխանություններն ազատազրկել են մի քանի տասնյակ բլոգերների և ակտիվիստների:







































