Ֆրանսիայում ձերբակալվել են Էսսոնի շրջանում կատարած սերիական սպանությունների մեջ կասկածվող երկու անձինք: Նրանց զոհն է դարձել չորս մարդ: Հայտնի է, որ անհայտ անձը մարդկանց վրա կրակել է հրացանից, այնուհետև մոտոցիկլետով անհետացել է:
Ինչպես հայտնում է Россия24 հեռուստաալիքը, կասկածյալների հետքի վրա հաջողվել է դուրս գալ մոտոցիկլետի նկարագրման շնորհիվ: Ներկա դրությամբ նրանց մասին շատ քիչ բան է հայտնի: Քննիչները գտնում են, որ նրանցից գոնե մեկն ակնհայտ հոգեկան խնդիրներ ունի և ավելի վաղ արդեն պատասխանատվության է ենթարկվել: Կասկածյալներից մեկը ձերբակալվել է Փարիզում, իսկ մյուսը` Էսսոնի շրջանում:
Նշենք, որ նրանց ձեռքով առաջինը սպանվել է 35-ամյա մի կին: Նա մահացել է 2011 թ. նոյեմբերի 27-ին ստացած բազմաթիվ հարզենային վերքերից: Եվս երեք սպանություններ շրջանի տարբեր քաղաքներում կատարվել են փետրվարի 22-ին, մարտի 17-ին և ապրիլի 5-ին: Դատախազությունում ընդգծել են, որ բոլոր զոհվածները սպանվել են նույն զենքով, չնայած նրանց միջև ոչ մի կապ չի հայտնաբերվել: Վերջին երեք զոհերը սպանվել են իրենց բնակարանների շքամուտքում՝ գլխին մեկ կրակոցով: Հետաքննությունը հայտարարել է, որ մարդասպանն առաջին և վերջին սպանությունների ժամանակ տեղափոխվել է մոտոցիկլետով:







































