Sunday, 14 06 2026
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters

Ե՞րբ կլինի այդ էլիտան

Կլինի՞ արդյոք հայ ժողովրդի կյանքում այդ էլիտան: Որ կլինի, և գուցե նույնիսկ որ կա, դա երևի թե անկասկած է` դատելով հանրային կյանքի այն դինամիկ գործընթացներից, որ տեղի են ունենում Հայաստանում այսօր: Ամբողջ հարցն այն է, թե երբ կլինի այդ էլիտան:

Նորություն չէ այն հիացմունքը, որով մեզանից շատերը արտահայտվում են արևմտյան այս կամ այն հասարակության, այդ հասարակության ինքնակազմակերպման մակարդակի, հասարակության իրավագիտակցության և այլ կարևոր որակների ու արժանքիների կապակցությամբ, եզրակացնելով, որ մեր կյանքը կփոխվի այն ժամանակ, երբ մեր հասարակությունն էլ կփոխվի և ձեռք կբերի այդպիսի արժանիքներ:

Իսկապես, ժամանակակից շատ հասարակություններ հասել են այնպիսի ձեռքբերումների, արժեքային այնպիսի ներդաշնակության, որ դժվար է այդ մասին չխոսել հիացմունքով և նախանձով: Դա ամենևին չի նշանակում, որ այդ հասարակություններում չկան թերություններ ու արատներ: Խոսքը իդեալական հասարակության մասին չէ, խոսքը այն հասարակության մասին է, որը հասել է իր կյանքի և երևույթների ներըմբռնման այն նվազագույն մակարդակին, որը ձևավորել է բնազդային արատի հանդեպ բանական դիմադրունակության մի կուռ զրահ, թույլ չտալով, որ բնազդային արատները դառնան գերիշխող:

Առավել ևս պարզ է, որ այդ հասարակության մեջ խոսք չի կարող լինել բանական արատների գերիշխանության մասին, ինչը չես կարող ասել օրինակ Հայաստանի պարագայում: Բայց, արևմտյան հասարակական ձեռքբերումների հանդեպ հիացմունքով հանդերձ, պետք է թերևս այդ ամենին մոտենալ առանց ավելորդ պաթոսի և ինքնամոռացության: Ի վերջո, ինչպես, ինչ «հրաշքով» են այդ հասարակությունները հասել ներկայիս դիրքին: Այստեղ ահա առաջ է գալիս հասարակությունների առաջ «էլիտաների» պատասխանատվության խնդիրը: Հազիվ թե արևմտյան հասարակություններն իրենք իրենցով հասնեին մի գերադրական աստիճանի, եթե այդ խնդիրն իրենց առաջ չդնեին ու չլուծեին այս կամ այն ժամանակաշրջանում նրանց ղեկավարած էլիտաները:

Ըստ էության, երբ փորձում ենք պատմականորեն դիտարկել այդ հասարակությունների անցած ճանապարհը, ապա թերևս տեսնում ենք, որ այդ ճանապարհի մեկնարկին նրանք իրենց մեջ արատի տոկոսային հարաբերակցությամբ շատ քիչ բանով են զիջել Հայաստանի ներկայիս հասարակությանը, եթե չասենք, որ տեղ-տեղ նույնիսկ «գերազանցել» են: Պարզապես այդ հասարակությունների կյանքում եղել են այն էլիտաները, որոնց մոտ տեղի է ունեցել գիտակցության արմատական, հեղափոխական փոփոխությունն ու դրսևորվել է վճռական կամքը:

Այդ էլիտաները հասկացել են, որ իրենց բարեկեցության, իրենց և իրենց սերունդների հարստության ու անվտանգության իրական երաշխիքը ոչ թե հասարակության մեջ անասնական բնազդները խրախուսելու միջոցով արատավոր շրջան ձևավորելն է, որից ոչ ոք չի կարողանում դուրս գալ, այլ բաց հասարակության համակարգ ստեղծելը, արդարացի արժեքների և սկզբունքների վրա ձևավորված համակարգային մեխանիզմ հիմնելը: Այդ հասարակությունների կյանքում եղել են այն էլիտաները, որոնք հասկացել են, որ իրենց համար անվտանգ է այն ապագան, որտեղ անձնական շահն է տեղավորվում հանրային շրջանակի մեջ, ոչ թե հանրային շահը ստորադասվում է անձնականին: Էլիտաների հաստատած կամ հեղափոխած հենց այդ խաղի կանոններն են, որ իրնց հետևից փոել են հասարակությունները և փակել հետագայում այլ խաղերի ճանապարհը, ապահովելով այն կուռ համակարգերը, որոնց շնորհիվ արևմտյան աշխարհն այսօր հասել է քաղաքակրթական միանձնյա և գրեթե անհասանելի դոմինանտության:

Կլինի՞ արդյոք հայ ժողովրդի կյանքում այդ էլիտան: Որ կլինի, և գուցե նույնիսկ որ կա, դա երևի թե անկասկած է` դատելով հանրային կյանքի այն դինամիկ գործընթացներից, որ տեղի են ունենում Հայաստանում այսօր: Ամբողջ հարցն այն է, թե երբ կլինի այդ էլիտան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում