Իտալիայի Ֆուտբոլի ֆեդերացիան հանգստյան օրերին նախատեսված բոլոր խաղերը չեղյալ հայտարարելու որոշում է կայացրել` «Լիվորնո»-ի կիսապաշտպան Պյերմարիո Մորոզինիի մահվան կապակցությամբ: Տեղի չեն ունենա նաև Ա Սերիայի շրջանակներում «Միլան»-«Ջենոա» և «Ուդինեզե»-«Ինտեր» հանդիպումները: Այդ մասին հայտարարել են իտալական տեղեկատվական աղբյուրները:
Ի սկզբանե ենթադրվում էր, որ հանդիպումները կսկսվեն լռության րոպեով, սակայն ավելի ուշ հայտարարվել է բոլոր խաղերի հետաձգման մասին:
25-ամյա ֆուտբոլիստը Բ Սերիայի 35-րդ տուրի «Պեսկարա»-ի հետ հանդիպման ժամանակ կորցրել էր գիտակցությունը: Մորոզինիին չի հաջողվել հիվանդանոց հասցնել: Ճանապարհին նա մահացել է:








































