Ամերիկյան տիեզերական գործակալության ներկայացուցիչների հաղորդմամբ` աշխարհի տարբեր ծայրերում գտնվող գիտնականներն ու ոլորտի մասնագետները կարող են մասնակցել նախագծի մշակմանը:
Տիեզերական գործակալության ղեկավարի տեղակալ Ջոն Գրանսֆելդի խոսքով` նախագծի մշակմամբ կզբաղվի Mars Program Planning անկախ խումբը: Նա հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման գիտնականներին հանձնարարել է 2030 թվականին զբոսաշրջային թռիչքներ իրականացնել դեպի Մարս: Մինչ այդ գիտական խումբը պետք է ուսումնասիրի Մարս մոլորակը:
Մարտին խումբը ուրվագծել է առաջիկա ծրագրի շրջանակը և հնարավոր հանձնարարությունները, որոնց շուրջ իրենց ուժերը կմիավորեն NASA-ի տեխնոլոգիական և գիտական ստորաբաժանումները:
Աշխարհի տարբեր ծայրերում գտնվող գիտնականները կարող են Կարմիր մոլորակի ուսումնասիրման վերաբերյալ իրենց մտահղացումներն ուղարկել տիեզերական գործակալություն: Դրանցից ընտրվածները կներկայացվեն հունիսին Հյուսթոնում կայանալիք համաժողովում:
Մարսի ուսումնասիրման ռազմավարության սևագիրը օգոստոսին արդեն պետք է պատրաստ լինի:







































