Միջերկրական ծովում ապրիլի 14-ին նկատվել է գերմանական նավ, որի վրա եղել է զենք` սիրիական Տարտուս նավահանգիստ մատակարարելու համար: Այս մասին գրում է Der Spiegel-ը: Գերմանիայի իշխանությունները զբաղվել են Սիրիայի հանդեպ բեռնարգելքի խախտման միջադեպի ստուգմամբ:
Պարբերականի տվյալներով` մի քանի օր առաջ Atlantic Cruiser նավը, որը պատկանում է գերմանական Bockstiegel ընկերությանը, կանգ է առել Ջիբուտիում և զենք ու զինամթերքի բեռ է ստացել իրանական նավից: Բեռը նախագահ Բաշար Ասադի զորքին ապահովելու համար էր:
Այս մասին իմացել են սիրիական ընդդիմության կողմնակիցները, և անձնակազմը ուղղությունը փոխելու հրաման է ստացել և ուղևորվել Թուրքիայի ափեր, ապա կանգ է առել ծովում` Տարտուսից 80 կմ հարավ-արևմուտք:
Արևմտյան երկրներում Սիրիա զենք մատակարարելու արգելք է դրված: Ռուսաստանը միջազգային մակարդակով դեմ է հանդես գալիս բեռնարգելքի դեմ:









































