«Սիրիայում իրադրության կարգավորումը հնարավոր է միայն ՄԱԿ-ի և ճգնաժամի կարգավորմամբ հետաքրքրված բոլոր կողմերի արագ գործողությունների դեպքում»,- Twitter-ի իր էջում շաբաթ օրը գրել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Գենադի Գատիլովը:
«Սիրիայում բռնությունները կդադարեն ՄԱԿ-ի և բոլոր «խաղացողների» քաղաքական կամքի օպերատիվ գործողությունների դեպքում»,- կարծում է նա:
Սպասվում է, որ ավելի ուշ` շաբաթ օրը, ՄԱԿ ԱԽ-ն կքննարկի բանաձևի վերանայված նախագիծը, որը նախատեսում է դիտորդներ ուղարկել Սիրիա:










































