Ճապոնական Ogaki Kyoritsu բանկը սեպտեմբերին կթողարկի կենսաչափական բանկոմատներ, որոնց ամենևին պետք չեն պլաստիկ քարտեր: Նոր բանկոմատների միջոցով հնարավոր է գումարը կանխիկացնել և ղեկավարել դրամական միջոցները հաշվետիրոջ ձեռքի օգնությամբ: Օգտատիրոջ հաշվի հայտնաբերումը տվյալների բազայում կատարվում է նրա ձեռքի միջոցով` ծածկագրի և ծննդյան տարեթվի մուտքագրմամբ: Այն հաճախորդին ճանաչում է նաև ձեռքի ափի արյունատար անոթների պատկերից: Այս մասին տեղեկացնում է newsru.com-ը:
Կենսաչափական սկաներներն արդեն կիրառվում են ճապոնական որոշ բանկերի կողմից հաճախորդների մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար:
Ogaki Kyoritsu-ն կդառնա Ծագող արևի երկրի առաջին բանկը, որն ամբողջովին կհրաժարվի պլաստիկ քարտերից հաճախորդի ինքնությունը ճանաչելու կենսաչափական մեթոդի շնորհիվ:
Կենսաչափական բանկոմատները ստեղծել է Fujitsu ընկերությունը:
Նման բանկոմատներ ստեղծելու հիմքում ընկած է անցած տարի երկրին պատուհասած աղետը, որը տասնյակ հազարավոր մարդկանց թողեց առանց փաստաթղթերի և բանկային քարտերի:










































