Բրազիլիայում սպանությունների մեջ մեղադրվող 3 կասկածյալներ խոստովանել են, որ կերել են իրենց զոհերին: Այս մասին այսօր հայտնել է BBC-ն` հղում կատարելով ոստիկանությանը:
Պերնամբուկու նահանգի Գարանյունսի քաղաքային ոստիկանությունը ձերբակալել է 2 կնոջ ու 1 տղամարդու այն բանից հետո, երբ նրանց տնից ոչ հեռու հողում հայտնաբերվել է 2 կնոջ մարմին, ովքեր անհետ կորած էին համարվում:
Երեք կասկածյալներն էլ ոստիկանական բաժանմունքում խոստովանել են, որ պատկանում են մի աղանդի, ու որ «ձայնը» հրամայել է իրենց սպանել այդ կանանց:
Այնուհետև նրանք խոստովանել են, որ կերել են իրենց զոհերի մարմնամասերը: Կալանավորվածներից մեկը հայտարարել է, որ մարդկային մսից կարկանդակ է պատրաստել ու վաճառել քաղաքում:
Ոստիկանության տվյալներով` նրանք կարող են առնչություն ունենալ Պերմանբուկուում ևս 6 կնոջ սպանությանը: