Երուսաղեմում սկսվել է Տիրոջ գերեզման խաչի երթը: Դա Ճրագալույցի արարողության ամենավառ փուլերից է, որն անցկացվում է ամեն տարի ուղղափառների կողմից Սուրբ Զատկի նախօրեին: Այս մասին հայտնում է RIA Novosti գործակալությունը:
Տիրոջ գերեզման այցը աղմկոտ ու հանդիսավոր արարողություն է: Նստած միմյանց ուսերին` երիտասարդները գոչում են՝ «Չկա հավատ` բացի ուղղափառությունից», «Քրիստոսը իսկական Աստվածն է» ու խնդրում են Տիրոջը հավատացյալներին շնորհել Ճրագալույցի կրակը:
Համարվում է, որ Փրկիչը ընդունում է և անզուսպ, և մանկականորեն անկեղծ, սակայն ի սրտե մաքուր դիմելաձևը:
Արարողության գլխավոր մասնակիցը` Երուսաղեմի Թեոֆիլ պատրիարքը, Երուսաղեմի պատրիարքարանից Տիրոջ գերեզման կայցելի խաչի ճանապարհով:
Արարողությանը մասնակցում են նաև Հայ Առաքելական, ղպտիական ու սիրիական հոգևորականության ներկայացուցիչները, որոնք իրենց տեղն ունեն Տիրոջ տաճարում: Նրանք ավանդաբար Երուսաղեմի պատրիարքարանի կողմից հրավիրվում են մասնակցել Ճրագալույցի արարողությանը:











































