Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Քարնին Իրանին կոչ է արել դադարեցնել սեփական միջուկային ծրագիրը.
«Իրանը պետք է հրաժարվի իր միջուկային ծրագրից: Իրանն ունի միջուկային զենքի արտադրության պլան: Թեհրանը պետք է դադարեցնի ուրանի հարստացման գործընթացը: Միջազգային հանրությունը ցանկանում է, որ Իրանը հրաժարվի միջուկային զենք ունենալու մտադրությունից: ԱՄՆ-ն Իրանի համար «կարմիր գիծ» է ընկալում նրա կողմից ուրանի հարստացման ամբողջովին դադարեցումը»:
Ներկայումս Ստամբուլում արդեն իսկ մեկնարկել են Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունները: Բանակցություններում ԱՄՆ-ը ներկայացնում է քաղաքական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Ուենդի Շերմանը, իսկ Ռուսաստանը՝ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:
Բանակցությունների կոորդինատորի դերում հանդես է գալիս ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը:










































