Շինարարների միությունը քաղաքական կողմնորոշում չունի և կապավինի ցանկացած քաղաքական ուժի, որը կգա իշխանության: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց միության տնօրեն Գուրգեն Մինասյանը:
«Մենք՝ որպես հասարակական կառույց, ըստ կանոնադրության՝ ապակուսակցականացված ենք, ապավինում ենք իշխող կուսակցությանը և նրա կողքին ենք: Մեր անդամներն ազատ են իրենց մոտեցումներում: Ովքեր ճիշտ տնտեսական քաղաքականության կողմնակից են, ապավինում ենք այդ կուսակցությանը, և որն էլ դառնա իշխանություն, աշխատելու ենք նրա հետ»,- ասաց Գ. Մինասյանը՝ հավելելով, որ միության նպատակը մեկն է՝ պաշտպանել անդամների գործարար շահերը:











































