Ապրիլի 13-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Գետափ-Մարտունի ճանապարհի 4-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21051» և «Օպել-Օմեգա» մակնիշի ավտոմեքենաներ։
Վթարի հետևանքով «ՎԱԶ-21051»-ի վարորդը՝ 1975 թ. ծնված Վահե Հակոբյանը, հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է, իսկ «Օպել-Օմեգա»-ի վարորդը և 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:




Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի











































