Թուրքական Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Սիրիայի հարցով բանակցություններ է վարել Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլլահ Բին Աբդուլազիզի հետ: Հանդիպման ժամանակ Էրդողանն անհրաժեշտ է համարել Սիրիայի ժողովրդի ցանկությամբ անհապաղ ժողովրդավարական հեղաշրջում իրականացնելը:
Կողմերը կարևորել են Անանի պլանի շրջանակներում դեպի Սիրիա միջազգային դիտորդական առաքելությունների անհապաղ ուղարկման կարևորությունը: Դրա հետ մեկտեղ նրանք կարևորել են Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանումը:
Կողմերը քննարկել են նաև երկկողմանի հարաբերությունների հարցն ու տարածաշրջանային այլ խնդիներ: Նրանք համաձայնվել են, որ երկու երկրները պետք է ուժեղացնեն Իսլամական համագործակցության կազմակերպության, Արաբական պետությունների լիգայի ու Պարսից ծոցի համագործակցության խորհրդի շրջանակներում իրենց համագործակցությունը:








































